Հա

Քաղաքական

04/11/2019 - 08:45

«Ղարաբաղի հարցում դաւադրութիւնները բացառւում են. այս հարցի լուծումը պէտք է ընդունելի լինի Հայաստանի, Ղարաբաղի եւ Ադրբեջանի ժողովուրդների համար». Փաշինեան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինեանը ֆէյսբուքեան ուղիղ եթերում խօսել է Ղարաբաղի հարցի շուրջ քննարկումների եւ շահարկումների մասին, որոնք տեղի են ունենում վերջին 1.5 տարւայ ընթացքում: Նա ներկայացրեց մի քանի դիտարկումներ:

«alikonline.ir» - ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինեանը ֆէյսբուքեան ուղիղ եթերում խօսել է Ղարաբաղի հարցի շուրջ քննարկումների եւ շահարկումների մասին, որոնք տեղի են ունենում վերջին 1.5 տարւայ ընթացքում: Նա ներկայացրեց մի քանի դիտարկումներ: Գրում է Tert.am-ը:

«Առաջին դիտարկումն այն է, որ լուրեր են շրջանառւում, թե ՀՀ կառավարութիւնն ու անձամբ Նիկոլ Փաշինեանը մտադիր են Ղարաբաղը յանձնել: Յետոյ շրջանառութեան դրւեց այն թեզը, թէ ես ներքաշւած եմ Ղարաբաղի դէմ դաւադրութեան մէջ եւ, ըստ ամենայնի, պայմանաւորւած պատերզամով Ղարաբաղը յանձնւելու է:

Դա տեղի ունեցաւ 2018 թւականին` խորհրդարանական ընտրութիւնների համատեքստում եւ ես այդ ժամանակ Սիւնիքի մարզում էի, մի քանի սուր ելոյթներ ունեցայ, ապա ԱԱԾ-ին յանձնարարեցի, որ հրաւիրի եւ հարցաքննի մարդկանց, թէ ի՞նչ տեղեկութիւնների հիման վրայ են նման լուրեր հաղորդում:

Հիմա, ամբողջ խնդիրն այն է, որ շրջանառութեան մէջ է դրւում երրորդ թեզը: Ասում են, թէ կառավարութիւնը կամ վարչապետը չի համաձայնւում յանձնել կամ զիջումներ անել, դա նշանակում է, որ բանակցութիւնները մտել են փակուղի եւ սկսել են մարդկանց վախեցնել պատերազմով: Բիւջէներ են բաց թողնւում, քարոզչութիւններ են արւում այս թեմայով եւ այլն:

Այն իրավիճակը, որ մենք ունենք հայ-ադրբեջանական յարաբերութիւններում, միշտ էլ վտանգներ է պարունակում, սակայն դրանք աւելին չեն, քան եղել են 3, 4 կամ 5 տարի առաջ: Եթէ մոնիթորինգի ենթարկենք սահմանային իրավիճակը, կը տեսնենք, որ նախորդ 1.5 տարւայ ընթացքում, լարւածութեան կտրուկ եւ էական անկում ունենք եւ դա տեղի է ունցել Դուշամբէի յայտնի քննարկումների համատեքստում, ինչը չի նշանակում, թէ լարւածութիւն չկայ: Ցաւօք սրտի, մենք ունենք զոհեր»,- ասաց Փաշինեանը:

Փաշինեանի խօսքով, սակայն, բանակցային գործընթացում կայ դրական դինամիկա եւ նա յոյս յայտնեց, որ այն կը զարգանայ:

«Բացառւում են դաւադրութիւնները Ղարաբաղի հարցում: Սա իմ հարցը չէ, սա խմբի հարց չէ, սա համազգային հարց է: Բանակցութիւնները վարւում են հետեւեալ տրամաբանութեամբ. ես ասել եմ, որ այս հարցի որեւէ լուծում պէտք է ընդունելի լինի Հայաստանի, Ղարաբաղի եւ Ադրբեջանի ժողովուրդների համար: Իմ խնդիրն է բանակցային սեղանի շուրջ փնտրել եւ գտնել Հայաստանի, հայ ժողովրդի համար ընդունելի լուծում: Եւ երբ բանակցային գործընթացում կը ձեւակերպւի այնպիսի լուծում, այնպիսի առաջարկ, որն ընդունելի կը լինի հայ ժողովրդի համար, այն կը ներկայացնեմ, կը լինի համազգային քննարկում եւ որոշումները կը կայացւեն համազգային ֆորմատով»,- ասաց նա:

Փաշինեանը նշեց, որ վերջին շրջանում շատ է շահարկւում այն թեման, թէ Հայաստանի եւ Արցախի իշխանութիւնների միջեւ կան հակասութիւններ եւ փորձ է արւում ներկայացնել, թէ Արցախի հարցում կայ նման իրավիճակ: Նա արձանագրեց, որ Հայաստանի եւ Ղարաբաղի իշխանութեան պատկերացումներն Արցախի հարցի կարգաւորման վերաբերեալ նոյնական են:

«Այլ կերպ լինել չի կարող: Այս թեմայով որեւէ շահարկում լինել չի կարող: Այս թեմայով յաճախ եմ քննարկումներ ունենում Արցախի նախագահ Բակօ Սահակեանի հետ»,- ասաց Փաշինեանը:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։