Հա

Քաղաքական

09/11/2019 - 12:00

«Հնարաւոր է` Թրամփ-Էրդողան հանդիպմանը Սիրիայի հարցով պայմանաւորւածութեան դիմաց ԱՄՆ Սենատը չընդունի Հայոց Ցեղասպանութիւնը ճանաչող բանաձեւը». Ս. Սարգսեան

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի եւ Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիբ Էրդողանի հանդիպումը կայանալու է մի ժամանակահատւածում, երբ երկու պետութիւնների յարաբերութիւնները պատմականօրէն, հաւանաբար, ամենավատ ժամանակահատւածում են գտնւում: Այս մասին Tert.am-ի հետ զրոյցում ասաց միջազգայնագէտ Սուրէն Սարգսեանը` անդրադառնալով նոյեմբերի 13-ին Վաշինգտոնում կայանալիք Թրամփ-Էրդողան հանդիպմանը:

«alikonline.ir» - ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի եւ Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիբ Էրդողանի հանդիպումը կայանալու է մի ժամանակահատւածում, երբ երկու պետութիւնների յարաբերութիւնները պատմականօրէն, հաւանաբար, ամենավատ ժամանակահատւածում են գտնւում: Այս մասին Tert.am-ի հետ զրոյցում ասաց միջազգայնագէտ Սուրէն Սարգսեանը` անդրադառնալով նոյեմբերի 13-ին Վաշինգտոնում կայանալիք Թրամփ-Էրդողան հանդիպմանը:

«Բաւականին բարդ ժամանակահատւած է, եւ այն սկզբունքային նշանակութիւն է ունենալու: Ներկայ փուլում գործ ունենք մի իրավիճակի հետ, երբ Թուրքիա-ԱՄՆ յարաբերութիւններն այնպիսի չեն, ինչպիսին պէտք է լինէին այն պետութիւնների դէպքում, որոնք միմեանց համար ռազմավարական նշանակութիւն ունեն»,-ասաց Սարգսեանը:

Նրա խօսքով` յարաբերութիւնների վատթարացման վրայ, բնականաբար, իրենց ազդեցութիւնն են ունեցել ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի կողմից Հայոց Ցեղասպանութիւնը ճանաչող բանաձեւի ընդունումն ու Սիրիա ներխուժման պատճառով Թուրքիայի նկատմամբ պատժամիջոցներ սահմանելու որոշումը: Հանդիպմանը, ըստ Սարգսեանի, նախեւառաջ քննարկւելու է հէնց Սիրիայի խնդիրը, ապա նաեւ` ԱՄՆ Սենատում Հայոց Ցեղասպանութիւնը ճանաչող բանաձեւի քննարկման վերաբերեալ ԱՄՆ նախագահից աջակցութիւն ստանալը:

«Էրդողանը խնդրելու է Թրամփին, որ վերջինս, իր ազդեցութիւնը կիրառելով Սենատի վրայ, կարողանայ յօգուտ Թուրքիայի որոշում կորզել:  ԱՄՆ Սենատի անդամների մեծամասնութիւնը, ի տարբերութիւն ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի, հանրապետականներ են, իսկ առաջնորդը Թրամփն է»,- պարզաբանեց միջազգայնագէտը` ընդգծելով սակայն, որ դրա դիմաց Թուրքիան ԱՄՆ-ին փոխշահաւէտ առաջարկ պէտք է ներկայացնի:

«Չի բացառւում, որ ԱՄՆ նախագահը կընդառաջի Թուրքիայի նախագահին, եթէ վերջինս ինչ-որ առաջարկներ ներկայացնի Սիրիայի վերաբերեալ: Այդ առաջարկները կարող են չափազանց կարեւոր եւ սկզբունքային լինել ԱՄՆ-ի համար, եւ վերջինս, հաշւի առնելով իր շահերը, փորձի, այսպէս ասած, «թուրքերի լաւութեան տակ չմնալ»»,-ասաց Սարգսեանը:

Նա ընդգծեց, որ այս պահին արդէն իսկ նկատելի են Վաշինգտունում Թուրքիայի գործողութիւնները` կանխելու Սենատի կողմից Հայոց Ցեղասպանութիւնը ճանաչող բանաձեւի ընդունումը. լրատւական հոսքեր են ի յայտ գալիս, նաեւ կան լոբբիստների աշխատանքների վերաբերեալ տեղեկութիւններ:

«Այս պահին Սենատում բանաձեւի անցկացման համար մեր ամբողջ յոյսը հայկական կազմակերպութիւնների ակտիւ, էֆեկտիւ եւ պրոֆեսիոնալ աշխատանքն է»,-ամփոփեց Սուրէն Սարգսեանը:

Յիշեցնենք, որ հոկտեմբերի 9-ին Թուրքիան Սիրիայի հիւսիս-արեւելքում սկսեց «Խաղաղութեան ակունք» ռազմական գործողութիւնը: Թուրքիայի պաշտօնական վարկածն այն էր, թէ քանի որ այդ հատւածում իշխում են Քուրդիստանի բանւորական կուսակցութեանը կից Քրդական ազգային ինքնապաշտպանության ուժերը, որոնք Թուրքիան համարում է ահաբեկչական, իբրև մտնում են ահաբեկիչներին մաքրելու համար:

Աւելի ուշ`հոկտեմբերի 29-ին, ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատում կայացած քւէարկութեան արդիւնքում ձայների մեծամասնութեամբ ընդունւեց Հայոց Ցեղասպանութիւնը ճանաչող բանաձեւը: Բանաձեւի ընդունումն, ըստ որոշ փորձագէտների, պայմանաւորւած էր նաեւ ԱՄՆ-Թուրքիա յարաբերութիւնների լարմամբ:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։