Հա

Քաղաքական

11/11/2019 - 10:10

3 «չռփւածների» ռեւանշիստական նկրտումները, երկրապահի, դաշնակցութեան եւ Սերժ Սարգսեանի դէմ

Կային-չկային 3 գրանտակերներ, սորոսի վաստակ ընկերներ՝ Արթուր Սաքունց, Գէորգի Վանեան, Լեւոն Բարսեղեան անուններով: Նրանք շատ էին սիրում Սորոս պապիկից եւ Լարիսա տատիկից ստանալ կլորիկ գումարներ եւ փոխարէնը կատարել առաջադրանքներ: Եւ օրերից մի օր, աւելի ստոյգ՝ 2009 թւականին պարզւեց, որ 3 ընկերներից Գէորգի Վանեանը պէտք է Հայաստանում իրականացնի ադրբեջանական ֆիլմերի փառատօն:

«alikonline.ir» - Կային-չկային 3 գրանտակերներ, սորոսի վաստակ ընկերներ՝ Արթուր Սաքունց, Գէորգի Վանեան, Լեւոն Բարսեղեան անուններով: Նրանք շատ էին սիրում Սորոս պապիկից եւ Լարիսա տատիկից ստանալ կլորիկ գումարներ եւ փոխարէնը կատարել առաջադրանքներ: Եւ օրերից մի օր, աւելի ստոյգ՝ 2009 թւականին պարզւեց, որ 3 ընկերներից Գէորգի Վանեանը պէտք է Հայաստանում իրականացնի ադրբեջանական ֆիլմերի փառատօն: Ընկերներով դիմեցին կինոթատրոններին, յետոյ ֆիլմեր ցուցադրելու հնարաւորութիւն ունեցող տարբեր սրահների, դահլիճների, բայց նոյնիսկ պայմանաւորւածութիւններ ձեռք բերելուց յետոյ վերջին պահին սրահների տէրերը չեղեալ էին յայտարարում պայմանաւորւածութիւնները եւ հրաժարւում ցուցադրել ադրբեջանական ֆիլմեր: Միակ բանը, որ նրանց յաջողւեց, իրենց եւ իրենց ընկերների համար այդ ֆիլմերը ցուցադրելն էր. գրում է Haymedia.am-ը:

3 տարի պայքարից յետոյ 2012-ին որոշւեց, որ «Խաղաղարար նախաձեռնութիւնների կովկասեան կենտրոն»-ի նախագահ Գէորգի Վանեանի ադրբեջանական ֆիլմերի փառատօնը պէտք է կայանայ ապրիլի 12-ին սորոսական Լեւոն Բարսեղեանի՝ Գիւմրիի ժուռնալիստների «Ասպարէզ» ակումբի շէնքում: Սակայն 2012-ի վաղ առաւօտից Գիւմրիի «Ասպարէզ» ակումբը յայտնւեց հայրենասէր երիտասարդների, յատկապէս ՀՅԴաշնակցութիւն կուսակցութեան անդամների եւ երիտասարդ երկրապահների շրջափակման մէջ, ովքեր ստիպեցին չեղեալ յայտարարել ադրբեջանական ֆիլմերի փառատօնը: Լեւոն Բարսեղեանը եւ Գէորգի Վանեանը յայտնւեցին քաշքշուքի մէջ, որտեղ նրանք մի քանի անգամ «կերան» լաւ «չռփոցներ»: Սակայն Գէորգի Վանեանը յայտարարեց, որ ադրբեջանական ֆիլմերի իր փառատօնը, միեւնոյն է, կայանալու է, սակայն այլ մի օր եւ այլ վայրում: Նրան ճանապարհեցին սուլոցներով, հայհոյանքով, վրան ձւեր նետելով, թուրք եւ դաւաճան անւանելով:

Նոյն 2012-ի ապրիլին պարզ դարձաւ, որ ադրբեջանական ֆիլմերի փառատօնն իրականացնելու հերթական փորձը կատարւելու է ապրիլի 17-ին արդէն նրանց 3-րդ ընկերոջ՝ Արթուր Սաքունցի Հելսինկեան քաղաքացիական ասսամբլեայի Վանաձորի գրասենեակի յատկացրած տարածքում: 2012-ի ապրիլի 16-ի առաւօտւանից մի քանի տասնեակ հասրարակական կազմակերպութիւնների, ԲՈՒՀ-երի եւ կուսակցական երիտթեւերի ակտիւ երիտասարդներ շրջապատեցին Հելսինկեան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենեակը եւ իրենց կոչ-բողոքը փոխանցելով կառոյցի ղեկավար Արթուր Սաքունցին՝ յորդորեցին ամիջապէս չեղեալ յայտարարել կայանալիք ֆիլմերի փառատօնը եւ ընդհանրապէս յետ կանգնել նման միջոցառումներ կազմակերպելու ցանկութիւնից: Արթուր Սաքունցը տեղից դուրս եկաւ եւ հաւաքւածների առաջ բարձրախօսով յայտարարեց, որ ադրբեջանական ֆիլմերի փառատօնը յետաձգւում է, որից յետոյ իր գրասենեակի պատերի հետ միասին արժանացաւ երիտասարդների նետած ձեւերի հարւածներին: Կոտրւեցին մի քանի ապակիներ, որից յետոյ Արթուր Սաքունցը յանձնւեց եւ յայտարարեց փառատօնի չեղարկման մասին:

Ադրբեջանական ֆիլմերի փառատօնի տապալման այս դէպքերի հետեւում մասնաւորապէս կանգնած էին ՀՅԴ երիտթեւը եւ երկրապահները: Գէորգի Վանեանը, Արթուր Սաքունցը, Լեւոն Բարսեղեանը այս ամէնից յետոյ դեռ երկար էին ճաշակում իրենց ցանածի պտողները: Նրանց ամենուր դաւաճան եւ ծախւած էին անւանում, ստորացնում… Եւ փաստօրէն այդ ստորացւածի, հայհոյւածի, «չռփւածի» ոգով էլ նրանք շարունակում էին ապրել ու գործել:

Արթուր Սաքունց, Գէորգի Վանեան, Լեւոն Բարսեղեան եռեակը կատարւածի մէջ ամենաշատը մեղադրում էր հէնց դաշնակցութեանը, երկրապահներին եւ Հայաստանի կառավարութեանը՝ մասնաւորապէս Սերժ Սարգսեանին, որ ոստիկաններն ու ուժայինները «տէր չկանգնեցին» նրանց եւ չպաշտպանեցին ժողովրդի արդար դատաստանից:

Այսօր սակայն՝ «թաւշեայ յեղափոխութիւն»-ից յետոյ երբ նաեւ տարիներ են անցել 2009-ի 2012-ի դէպքերից եւ Հայաստանի ժողովրդի մեծ մասը մոռացել է նրանց արարքների մասին, Արթուր Սաքունց, Գէորգի Վանեան, Լեւոն Բարսեղեան եռեակից վերջին 2-ի ձեռքերը շատ են երկարել, լեզուներն էլ յետը, եւ այսօր նրանք փորձում են մոռացութեան մատնել իրենց անցեալը և իրականացնել իրենց ռեւանշիստական նկրտումները, որպէսզի դուրս գան «չռփւած» մնացածի հոգեկան բարդոյթից:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։