Հա

Քաղաքական

13/11/2019 - 13:30

«Մել»-ի հակաբարոյական, հակազգային եւ հակապետական շարժապատկերը

Սեռափոխւած ծանրամարտիկ Մելինէ Դալուզեանի (Մել) մասին պատմող ֆիլմի մասին բաւականին գրւեց եւ խօսւեց: «Մելը» 2019 թւականին Հայաստանի ազգային կինոկենտրոն ներկայացւած 65 յայտերից երկրորդ փուլ անցած լիամետրաժ նախագծերի թւում է: Պետութիւնը (ՀՀ ԿԳՄՍ նախարարութիւնը) ֆիլմի ֆինանսաւորման համար յատկացրել է 20 միլիոն դրամ:

Սեռափոխւած ծանրամարտիկ Մելինէ Դալուզեանի (Մել) մասին պատմող ֆիլմի մասին բաւականին գրւեց եւ խօսւեց: «Մելը» 2019 թւականին Հայաստանի ազգային կինոկենտրոն ներկայացւած 65 յայտերից երկրորդ փուլ անցած լիամետրաժ նախագծերի թւում է: Պետութիւնը (ՀՀ ԿԳՄՍ նախարարութիւնը) ֆիլմի ֆինանսաւորման համար յատկացրել է 20 միլիոն դրամ:

Հնչեցւած սուր քննադատութիւններին ի պատասխան՝ ՀՀ ԿԳՄՍՆ-ն փորձեց իր դաշտից հեռացնել գնդակը՝ ներկայացնելով, թէ այդ ֆիլմի նկարահանման մասին որոշում է կայացրել Ազգային կինոկենտրոնը, որին նախարարութիւնը յատկացնում է տարեկան բիւջէ:

Այդուհանդերձ, հասարակութիւնը, ականատես լինելով ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Յարութիւնեանի՝ նման հարցերում ուղղակի ծայրայեղութեան հասնող լիբերալ մօտեցումներին, բացարձակապէս չհաւատաց, որ Ազգային կինոկենտրոնի նման որոշումը կարող էր այդքան ճշգրտօրէն համընկնել Արայիկ Յարութիւնեանի ճաշակին ու ցանկութիւններին:

Թէեւ ֆիլմը դեռ պատրաստ չէ, սակայն դրա պրոդիւսեր, սցենարիստ ու ռեժիսոր Իննա Սահակեանի ծաւալուն մեկնաբանութիւնները վառ կերպով խօսում են այն մասին, որ ֆիլմը ներկայացնում է ոչ թէ կամ ոչ այնքան ծանրամարտիկի յաջողութիւնները, նրա փառահեղ յաղթանակները, այլ սեռափոխութեան խնդիրը, այդ երեւոյթի նկատմամբ հայ ժողովրդի ունեցած յատուկ բացասական վերաբերմունքով պայմանաւորւած՝ սեռափոխւածի արտագաղթի փաստը եւ նման այլ պատկերներ:

Օրինակ՝ սցենարիստը ներկայացրել է Մելի հետեւեալ խօսքերը. «Երբ ես 5-6 տարեկան էի, հաւատում էի հրաշքներին, ամէն երեկոյ, սենեակումս մենակ, երկար աղօթում էի՝ Աստւած, թող տղայ արթնանամ, տղայ լինեմ, խնդրում եմ»: Սա ոչ այլ ինչ է, եթէ ոչ սեռափոխութեան գործընթացի վառ տեսարան, որը մատաղ սերնդի մօտ կարող է առաջացնել ծայրայեղ հետաքրքրութիւն, իսկ ինչը հետաքրքիր է, այն նաեւ հեշտութեամբ փորձարկման ենթակայ է վաղ տարիքի երեխաների համար:

Բնականաբար, այդ հակաբնական երեւոյթը պատահական կերպով չի ներկայացւում որպէս հռչակ ունեցող ծանրամարտիկի դիմապատկերի մի մաս, քանի որ այդպէս տասեակ ու հարիւրաւոր անգամներ աւելի հեշտ է հասնել դաւադիր նպատակին, այն է՝ արագօրէն եւ արդիւնաւէտ «տեղ հասցնել», ինչու չէ՝ նաեւ ճիշտ նպատակին ծառայեցնել սեռափոխութեան քարոզը:

Այս ամէնը պարզ երեւում է Ի. Սահակեանի խօսքերից կամ, աւելի ճիշտ, ֆիլմը ներկայացնելիս նրա դրսեւորած ապրումներից, որոնց համաձայն՝ ինքը դառնութեամբ է արձանագրել ՀՀ-ում Մելինէի սեռափոխութեան հանդէպ բացասական տրամադրւածութիւնը, ինչն էլ նրան ստիպել է արտագաղթել:

Այսպիսով՝ Սահակեանին Մելինէ Դալուզեանի մասին ֆիլմ նկարահանելուն մղել է ոչ թէ նրա՝ հռչակաւոր ծանրամարտիկ լինելը, այլ, սեռափոխւած լինելով պայմանաւորւած, նրա «դժբախտ» ճակատագիրը, հայ հասարակութեան անհանդուրժողականութիւնն այս երեւոյթի նկատմամբ, Մելինէի արտագաղթելու փաստը եւ այլն: Աւելին՝ ֆիլմի հեղինակն ամէն ինչ արել է, որպէսզի այդ անհանդուրժողականութիւնը ներկայացւի խիստ բացասական հողի վրայ՝ համարելով դա հայ հասարակութեան սեւ բծերից մէկը: Դա աւելի ցայտուն ընդգծելու, համոզիչ դարձնելու, ֆիլմի ազդեցութիւնն աւելի լայն մասսաների վրայ տարածելու, Մելինէին պաշտպանողների թիւը կտրուկ մեծացնելու եւ, այդպիսով, լայն քարոզչութիւն ապահովելու համար ֆիլմի հերոսը ներկայանում է աւելի շատ զոհի կերպարով (հասարակութեան լայն շերտերի խղճմտանքը շարժելու լաւագոյն հնարքներից է), իսկ հայ հանրութիւնը՝ որպէս հրեշ, վակխանալիստ, Մելինէի «դահիճ», նրան հայրենիքից վտարած մի զանգւած, որն արժանի է ամէն տեսակ պարսաւանքի: 

Վերոնշեալը հաստատելու համար կրկին դիմենք սցենարիստին. ««Մել» ֆիլմի առանցքային թեման սիրող զոյգի պատմութիւն է, սեռային փոքրամասնութիւնների իրաւունքները պաշտպանելու՝ նրանց պայքարը, միասին անցած ճանապարհը եւ այն, թէ արտաքին ու ներքին ազդեցութիւնների տակ ինչպէս են փոխւում Մելի ու Ծաղիկի (պայմանական անուն) փոխյարաբերութիւնները»:

Այսինքն՝ սովորական հարկատուների փողերը ծախսւել են ոչ թէ մեր երկրի դէմքը ներկայացնելու, հասարակութեանը ֆիլմարտադրութեան միջոցով կրթելու, այլ ճիշտ հակառակ նպատակով՝ պետութիւնը միջոցներ է տրամադրել իրեն եւ սեփական քաղաքացիներին օտարների առջեւ վարկաբեկող, սեռափոխութիւնը պրոպագանդող, սեռափոխութիւնը դատապարտողներին անարգանքի սիւնին գամող քարոզչամեքենա ստեղծելու համար: Թէ ո՞ւմ է այս ամէնը ձեռնտու, բոլորին պարզ է:  

Ֆիլմի ստեղծումը պաշտպանողները, այդ թւում՝ ՀՀ վարչապետը, փորձելով մոլորեցնել հանրութեանը, խորամանկօրէն փորձում են այն ներկայացնել որպէս աշխարհահռչակ հերոսի փառքը ներկայացնող կինոնկար:

Վերեւում արդէն նշեցինք՝ ֆիլմի փիլիսոփայութեան մէջ եւ «ծանրութեան կենտրոնում» իրականում ոչ թէ հայ սպորտի նւաճումները պրոպագանդելու, Օլիմպիոսի վրայ հայոց եռագոյնի ծածանումը ցոյց տալով՝ հայ սերնդի մօտ հպարտութեան վեհ զգացումներ առաջացնելու գաղափարն է, այլ բոլորովին ուրիշ բան, որը կարելի է անւանել խնամքով քողարկւած դաւադրութիւն:

Այդուհանդերձ, եթէ անգամ չլինէին այս դաւադիր նպատակները եւ վտանգները, եւ ֆիլմում էլ ներկայացւէր լոկ Մելինէի սպորտային սխրանքը, ապա անգամ այս դէպքում պետութիւնն իրեն չպէտք է թոյլ տար ֆինանսաւորել մի ֆիլմ, որի հերոսուհին հրաժարւել է ՀՀ քաղաքացիութիւնից, այսինքն՝ մեր երկրի հարկատուները փող են տալիս մի ֆիլմի համար, որի հերոսուհին թքել է ոչ միայն իր արմատների, այլեւ Հայաստանի Հանրապետութեան, հետեւաբար նաեւ՝ հայոց դրօշի, պետական խորհրդանիշերի ու ազգային արժէքների վրայ:

Ստացւում է, որ ֆինանսաւորւել է ֆիլմ ոչ թէ հայոց եռագոյնը ծածանողի, այլ այդ եռագոյնի վրայ թքողի մասին, եւ այդ ֆիլմի հերոսի իրական կենսագրութիւնն իրականում ոչ թէ հայոց եռագոյնն է ներկայացրել աշխարհին, այլ հայոց պետութիւնը՝ որպէս այլանդակ մի միջավայր, եւ հայ ժողովրդին՝ որպէս յանցագործ հանրութիւն: 

Աւելին՝ Ծանրամարտի միջազգային ֆեդերացիան հերթական դոպինգ ստուգումներից յետոյ անժամկէտ որակազրկել էր Հայաստանը ներկայացնող ծանրամարտիկ Մելինէ Դալուզեանին, քանի որ անալիզների վերստուգման արդիւնքում նրա արեան մէջ յայտնաբերւել էին արգելւած դեղամիջոցներ:

Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայից էլ յայտնել են, որ Դալուզեանը ստացել է թղթեր, որոնցում նշւած է՝ նա պէտք է վերադարձնի բոլոր մեդալները, անգամ՝ յուշամեդալները:

Յիշեցնենք, որ Մելինէի նշեալ սպորտային վարքի պատճառով Հայաստանից որակազրկւածների թիւը հասել է մօտ 20-ի, դա արդէն ենթադրում է պատժամիջոցների կիրառում, ինչի արդիւնքում Հայաստանի ծանրամարտի հաւաքականի՝ առաջնութիւններին մասնակցութեան ճակատագիրը կորոշեն միջազգային կառոյցները, եւ, եթէ նախկինում Հայաստանից Տոկիոյի 2020 թ. օլիմպիական խաղերին պէտք է մասնակցեր 4 տղայ եւ 4 աղջիկ, ապա այս դոպինգ սկանդալից յետոյ լաւագոյն դէպքում կարող են թոյլատրել 2 մարզիկի մասնակցութիւն:

Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի գլխաւոր քարտուղար Փաշիկ Ալավերդեանն այս առթիվ փաստել է, որ Դալուզեանի ոչ մարզական արարքն ազդել է Տիգրան Մարտիրոսեանի, Գոռ Մինասեանի, Արթուր Ալեքսանեանի, Անդրանիկ Կարապետեանի վրայ, որոնք վերջին տարիների աշխարհի եւ Եւրոպայի մեդալակիրներ են:

Ստացւում է, որ Մելինէ Դալուզեանը նաեւ սպորտային կարիերայում է ցուցաբերել մարզիկի բարոյական նկարագրի հետ անհամատեղելի վարքագիծ, ինչի արդիւնքում այժմ նրա մեդալները եւ սպորտային փառքը հաւասարազօր են ոչնչի: Աւելին՝ Մելինէի՝ սպորտային բնագաւառի զարտուղի ճանապարհը, հակաօրինական ու ամօթալի քայլերը լրջագոյնս հարւածել են երկրի սպորտային հեղինակութեանը, Հայաստանի ծանրամարտի՝ վերոնշեալ իրական հսկաների կարիերային եւ կասկածի տակ դրւել 2020 թ. Տոկիոյի օլիմպիական խաղերին նրանց մասնակցութեան հարցը:

Եզրակացնենք՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարութեան ֆինանսաւորմամբ, այն է՝ ՀՀ հարկատուների միջոցներով, հանրապետութեան վարչապետի եւ նոյն նախարարութիւնը գլխաւորող Արայիկ Յարութիւնեանի բարձր հովանու ներքոյ (տե՛ս նրանց հարցազրոյցներն ու տեսակէտներն այդ մասին), Հայաստանի Հանրապետութիւնում արտադրում են ֆիլմ շարքային խուլիգանի կամ ստահակի մասին, որը՝

- սեռափոխւածի իր վարքագծով անհամատեղելի է հայ ժողովրդի դաւանած արժեհամակարգերի հետ,

- հրաժարւելով ՀՀ քաղաքացիութիւնից եւ հանրային կերպով նշելով դրա պատճառները՝ թքել է Հայաստանի Հանրապետութեան քաղաքացիութեան, հայոց դրօշի եւ պետական խորհրդանիշերի վրայ,

- խեղաթիւրելով իրականութիւնը՝ աշխարհի առաջ նսեմացրել է հայոց պետութիւնը՝ ներկայացրելով այն որպէս յանցագործ ժողովրդի այլանդակ միջավայր,

- սպորտային կարիերայում կատարել է յանցագործութիւններ՝ խայտառակելով հայ մարզիկի կերպարը միջազգային ասպարէզում,

- սպորտային կարիերայում ընտրած կեղտոտ եւ զարտուղի ճանապարհով լրջագոյնս հարւածել է Հայաստանի միջազգային սպորտային վարկանիշին,

- իր սպորտային հակաօրինական եւ ամոթալի վարքագծի պատճառով երկիրը տարել է միջազգային պատժամիջոցների գիրկը, ինչի պատճառով մեծ հարւած է հասցւել Հայաստանի ծանրամարտի իրական հսկաների կարիերային, նաեւ կասկածի տակ է դրւել 2020 թ. Տոկիոյի օլիմպիական խաղերին նրանց մասնակցութեան հարցը:

Այսքանից յետոյ՝ հարց՝ ինչո՞ւ է նկարահանւում ոչ մի արժէք չներկայացնող եւ բազմաթիւ վտանգներ պարունակող այս ֆիլմը: Պատասխանը պարզ է՝ այն նկարահանւում է, որովհետեւ Հայաստանի Հանրապետութեան ԿԳՄՍ նախարարը Արայիկ Յարութիւնեանն է: Եւ այդպիսի ֆիլմ - «անակնկալներ» դեռ շատ կը լինեն, քանի դեռ ՀՀ ԿԳՄՍ նախարարը Արայիկ Յարութիւնեանն է, իսկ վարչապետը պաշտպանում է նրան ու նրա այլանդակ ծրագրերը:

 

ՎԱՀԷ ՍԱՐԳՍԵԱՆ

Yerkir.am

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։