Հա

Քաղաքական

13/11/2019 - 15:50

«Մի՞թէ Փաշինեանն է այն «փայլատակող միտքը», որը վերջապէս գտել է խաղաղ կարգաւորման բանաձեւը». Արտակ Զաքարեան

Տարիներ շարունակ հայատեացութիւնը Ադրբեջանում դարձել է պետական քաղաքականութեան հիմնարար եւ բաղկացուցիչ մաս. այն խորապէս արմատաւորւել է դպրոցական դասագրքերում եւ թունաւորում է այդ երկրի երիտասարդ սերնդի մտածողութիւնը: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀ պաշտպանութեան նախկին փոխնախարար Արտակ Զաքարեանը:

«alikonline.ir» - Տարիներ շարունակ հայատեացութիւնը Ադրբեջանում դարձել է պետական քաղաքականութեան հիմնարար եւ բաղկացուցիչ մաս. այն խորապէս արմատաւորւել է դպրոցական դասագրքերում եւ թունաւորում է այդ երկրի երիտասարդ սերնդի մտածողութիւնը: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀ պաշտպանութեան նախկին փոխնախարար Արտակ Զաքարեանը:

Նա, մասնաւորապէս, նշել է. «Այդ մասին բազմիցս ահազանգել են ռասիզմի եւ այլատեացութեան հարցերով զբաղւող մի շարք մասնագիտական միջկառավարական եւ ոչ կառավարական կազմակերպութիւններ: 

Այս ամէնը նախորդ բոլոր իշխանութիւններին բերել է այն համոզմանը, որ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրաւունքի իրացումը կենսական նշանակութիւն ունի: Սա եղել է ոչ միայն Հայաստանի եւ Արցախի, այլեւ ողջ աշխարհի հայութեան միասնական տեսակէտը: Այս ուղերձը մի քանի անգամ վերահաստատւել է նաեւ Հայաստան-սփիւռք համաժողովներում՝ որպէս համայն հայութեան միասնական տեսակէտ: 

Փաշինեանը ֆրանսահայ համայնքի մի շարք ներկայացուցիչների հետ իր հանդիպմանն ասել է, որ իբրեւ «ձեւաւորում է բոլորովին նոր ասելիք» Ղարաբաղի հարցում՝ կրկին չյստակեցնելով թէ ինչ ասելիք է դա:

Դա դեռ բաւական չէ, ըստ Փաշինեանի՝ պարզւում է, որ այդ դեռեւս անյայտ «նոր ասելիքը» նաեւ շատ շուտով համայն հայութեան նոյնական կարծիքն է լինելու: Տարօրինակ երեւոյթները են տեղի ունենում Հայոց Աշխարհում:

30 տարի հակամարտութիւնն ապրում է, 30 տարիների ընթացքում պատերազմներ ու մարտական գործողութիւններ ենք անցել, բանակցային բազմաթիւ հանդիպումներ ու քննարկւող տարբերակներ տեսել, ունեցել ենք տարբեր երկրներից եկող նախաձեռնութիւններ,մեծ դժւարութեամբ ընդգծւել են կարգաւորման սկզբունքներն ու նորմերը, բանակցութիւնները մի քանի անգամ ընդհատւել ու այնուհետեւ վերսկսւել են: Եւ այս ամէնից յետոյ, միթէ Փաշինեանն է այն «փայլատակող միտքը», որը վերջապէս գտել է խաղաղ կարգաւորման այն բանաձեւ, որը «բոլորովին նոր ասելիք է», եւ պարզւում նաեւ, որ առանց որեւէ մէկի գիտութեան հանդիսանալու է նաեւ համայն հայութեան միասնական տեսակէտը:

Միթէ Փաշինեանը գիտի թէ ինչպէս անել, որպէսզի Ադրբեջանը պաշտօնապէս ճանաչի Արցախի Հանրապետութիւնն իր ներկայիս տարածքների վրայ, ու լիարժէք երաշխաւորի զերծ մնալ Արցախի անվտանգութեան սպառնալիք հանդիսանալուց:

Իմ պատկերացրած նոր ասելիքը սա է ու համայն հայութեան 100 տոկոսով նոյնական տեսակէտն էլ միայն սա կարող է լինել»:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։