Հա

Քաղաքական

14/11/2019 - 10:15

«Բացառւած չէ, որ Փաշինեանը ձեռնամուխ լինի նոր քաղաքական «բեմադրութիւնների» կազմակերպմանը. վարկանիշը փրկել է պէտք». «Փաստ»

«Փաստ»-ը գրում է. «Չպէտք է տարօրինակ համարել, որ այս օրերին իշխանութեան վարկանիշը կտրուկ անկում է գրանցում, քանի որ Փաշինեանը չի արդարացրել ժողովրդի սպասումները։ 

«alikonline.ir» - «Փաստ»-ը գրում է. «Չպէտք է տարօրինակ համարել, որ այս օրերին իշխանութեան վարկանիշը կտրուկ անկում է գրանցում, քանի որ Փաշինեանը չի արդարացրել ժողովրդի սպասումները։ 

Շարժման օրերին վերջինս ինչ խոստում ասես, որ չէր տալիս՝ պայծառ ապագայ խոստանալով ժողովրդին, թէ երկրում իրավիճակն այնքան է լաւանալու, որ երկրից արտագաղթած հայութեան ներգաղթը դառնալու է անխուսափելի։ 

Սակայն իր պաշտօնավարման արդիւնքում երկրի սոցիալ-տնտեսական վիճակում դրական փոփոխութիւններ չկան, մարդիկ դրանք առանձնապէս չեն զգում իրենց մաշկի վրայ, եւ այդ է պատճառը, որ մամուլում արդէն տեղեկութիւններ են շրջանառւում, որ նոր սոցհարցումների արդիւնքում պարզւել է, որ վարչապետի վարկանիշը տարբեր հաշւարկներով տատանւում է 20-30 %-ի սահմաններում:  Տեւական ժամանակ է, ինչ իշխանութեան կողմից ճիգեր են գործադրւում վարկանիշը տարբեր միջոցներով պահելու համար։ 

Յարուցւում են բազմաթիւ քրէական գործեր, մեծ աղմուկ է բարձրացւում, ձերբակալւում են մարդիկ, իշխանաւորները յայտարարում են, թէ կոռուպցիայի դէմ անողոք պայքար են սկսել, մեծ գումարներ են վերադարձնում պետական բիւջէ, բայց որոշ ժամանակ անց պարզւում է, որ քրէական գործերի մեծ մասը անհիմն էր, ձերբակալւած մարդիկ ազատ են արձակւում, որոշ ժամանակ յետոյ նոյն մարդկանց նորից մեղադրանք է առաջադրւում՝ այս անգամ արդէն մէկ այլ քրէական գործով եւ այսպէս շարունակ։ 

Սակայն հնարաւոր չէ անընդհատ հանրութեան աջակցութիւնը պահպանել արդէն հնդկական սերիալ դարձած ձերբակալութիւնների ու կալանաւորումների միջոցով, քանի որ դրանից հանրութիւնը գրեթէ ոչինչ չի ստանում, բացի արհեստական աղմուկից։ 

Դրա համար էլ վարչապետ Փաշինեանը գործի է դնում իր լայւերը եւ սելֆիները։ Վարչապետը ամէն մի սովորական եւ որեւէ կողմից աչքի չընկնող իրադարձութիւն ցանկանում է ժողովրդին ներկայացնել որպէս մի մեծ ձեռքբերում, այնինչ այդ հարցերի կարեւորութիւնը այնքան ցածր է եղել, որ նախկինում ոչ էլ խօսել են դրանց մասին։

Փաշինեանն իրեն դիրքաւորում է որպէս ժողովրդի սիրելի, ով շարունակում է մնալ ժողովրդի սրտի ղեկավարը, սակայն այնպիսի խնդիրների վերաբերեալ, ինչպէս կառավարութեան կողմից արւող ճոխ ծախսերն են, պարզաբանումներ չի տալիս, թէ ինչով է դրանց անհրաժեշտութիւնը պայմանաւորւած մի երկրում, որը հազար ու մի սոցիալական խնդիր ունի։ 

Եթէ սրան էլ գումարում ենք իշխանութեան աջակցութեան պայմաններում ազգային ինքնութեան դէմ սկսւած արշաւը տարբեր նախաձեռնութիւնների տեսքով եւ Արցախեան պատերազմի հերոսների անւանարկումը, ապա պարզ կը դառնայ, թէ ինչու է ժողովրդի վերաբերմունքը փոխւել Փաշինեանի եւ նրա կառավարութեան նկատմամբ։ 

Դժգոհութիւնների կուտակման մասին են վկայում նաեւ վերջին շրջանում ինտենսիւ բողոքի ակցիաները, սակայն այս պրոցեսը դեռեւս անհրաժեշտ հիմք չէ Փաշինեանի համար իր կողմից տարւող քաղաքականութեան ուղեգիծը վերանայելու համար։ 

Այդուհանդերձ, վերջինս հասկանում է, որ չի կարող այսպէս երկար պաշտօնավարել, քանի որ հեռու չէ այն օրը, երբ իր վարկանիշը կարող է գետնին հաւասարւել։ 

Դրա համար էլ արշաւ է սկսել այն գործիչների դէմ, որոնք հանրութեան շրջանում շարունակում են բարձր վարկանիշ վայելել։ 

Եւ բացառւած չէ նաեւ, որ Փաշինեանը ձեռնամուխ լինի նոր քաղաքական բեմադրութեան կազմակերպմանը՝ նոր «կոռուպցիոն» գործերի բացայայտման, աղմկայարոյց ձերբակալութիւնների եւ այլնի տեսքով, որտեղ իր կերպարը նորից «կը հերոսանայ»»:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։