Հա

Քաղաքական

03/12/2019 - 10:20

Յակոբեան. «Մինսկի խումբը փորձում է որեւէ ձեւաչափ մոգոնել»

Քաղտեխնոլոգ Վիգէն Յակոբեանը Sputnik Արմենիայի հետ զրոյցում անդրադարձել է հայ եւ ադրբեջանցի ժողովուրդներին խաղաղութեան պատրաստելու թեզին եւ նշել, որ այն բացարձակապէս նորութիւն չէ եւ նոյնիսկ վերջին տասնամեակում մի քանի անգամ այդ ուղղութեամբ խօսւել է:

«alikonline.ir» - Քաղտեխնոլոգ Վիգէն Յակոբեանը Sputnik Արմենիայի հետ զրոյցում անդրադարձել է հայ եւ ադրբեջանցի ժողովուրդներին խաղաղութեան պատրաստելու թեզին եւ նշել, որ այն բացարձակապէս նորութիւն չէ եւ նոյնիսկ վերջին տասնամեակում մի քանի անգամ այդ ուղղութեամբ խօսւել է:

Ամէն անգամ, երբ իրականում բանակցային գործընթացում որեւէ էական տեղաշարժ չի լինում, Մինսկի խումբը փորձում է որեւէ ձեւաչափ մոգոնել կամ տարբերակ գտնել, որպէսզի ինչ-որ գործընթաց լինի, հետեւաբար նման իրավիճակներում որպէս փրկօղակ է դիտւում ժողովուրդներին խաղաղութեան պատրաստելու թեման: Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրոյցում ասաց քաղտեխնոլոգ Վիգէն Յակոբեանը։

«Այս գործընթացը, ընդհանուր առմամբ, բաւականին կասկածելի հեռանկար ունի, որովհետեւ երբ սահմանում կրակում են, երբ բաւականաչափ բարդ տեսլական ունի, ու յայտնի էլ չէ, թէ ինչ տեսք կունենայ, այդ թեզը մնում է զուտ չինովնիկական, այդ թւում նաեւ միջազգային շրջանակների երազանքների տիրոյթում»,- նշեց նա:

Քաղտեխնոլոգի դիտարկմամբ՝ մի քանի ամիս առաջ Մինսկի խմբի համանախագահների փաստաթղթերում ներդրւել էր այն թեզը, որ հումանիտար ոլորտում լինի համագործակցութիւն, սահմանին չլինեն կրակոցներ, ինչը նոյն համատեքստում է եւ չունի լուրջ հեռանկար: Ըստ Յակոբեանի` լրագրողների փոխայցելութիւններն էլ նորութիւն չեն, եւ տարօրինակ է, որ վերջին այցի հանգամանքները գաղտնի էին պահւում, ու հանրութիւնը չգիտէր, թէ ովքեր են մեկնելու Բաքու, ովքեր են ժամանելու Երեւան:

«Եթե փորձ է արւում ժողովուրդներին մերձեցնել, ապա փոխայցերի գործընթացը չպէտք է իրականացւէր գաղտնիութեան քողի տակ, ինչն, ըստ էութեան, ֆորմալ բնոյթ հաղորդեց այդ նախաձեռնութեանը»,- ասաց Յակոբեանը:

Նրա համոզմամբ՝ ժողովուրդներին խաղաղութեան պատրաստելու նամար նախ պէտք է յստակեցնել, թէ ինչ է նշանակում այդ խաղաղութիւնը, ինչ է տալու կողմերին, ով է շահելու եւ ով է տուժելու:

Յիշեցնենք` Հայաստանի եւ Ադրբեջանի լրագրողների փոխայցելութիւնները կայացել են նոյեմբերի 17-21-ը։ Հայաստանի եւ Արցախի լրատւամիջոցների ներկայացուցիչներն այցելել են Ադրբեջան, իսկ ադրբեջանցի լրագրողները՝ Հայաստան եւ Արցախ:

Ծրագիրը նախապատրաստւել ու կեանքի է կոչվել ԵԱՀԿ-ի գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջէյ Կասպրշիկի համակարգմամբ` Հայաստանի, Արցախի եւ Ադրբեջանի համապատասխան գերատեսչութիւնների ներգրաւմամբ։

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։