Հա

Քաղաքական

05/12/2019 - 11:50

«Իշխանութիւնը պատրաստ է ժողովրդի նկատմամբ ուժ կիրառելու հրաման տալ». «Փաստ»

«Փաստ»-ը գրում է. «2018 թւականի գարնանը, երբ «Իմ քայլը» նախաձեռնութեան անդամները Գիւմրիից քայլելով հասան Երեւան եւ ակցիաների շարք սկսեցին, Նիկոլ Փաշինեանը կոչեր էր անում` դիմել խաղաղ անհնազանդութեան գործողութիւնների՝ փակել փողոցները, շրջափակել պետական հիմնարկները, այդ թւում՝ Ազգային ժողովի շէնքը, որպէսզի պատգամաւորները հնարաւորութիւն չունենան մուտք գործել օրէնսդիր մարմնի շէնք: 

«alikonline.ir» - «Փաստ»-ը գրում է. «2018 թւականի գարնանը, երբ «Իմ քայլը» նախաձեռնութեան անդամները Գիւմրիից քայլելով հասան Երեւան եւ ակցիաների շարք սկսեցին, Նիկոլ Փաշինեանը կոչեր էր անում` դիմել խաղաղ անհնազանդութեան գործողութիւնների՝ փակել փողոցները, շրջափակել պետական հիմնարկները, այդ թւում՝ Ազգային ժողովի շէնքը, որպէսզի պատգամաւորները հնարաւորութիւն չունենան մուտք գործել օրէնսդիր մարմնի շէնք: 

Շարժման անդամների կողմից տեղի ունեցաւ ներխուժում նոյնիսկ պետական պահպանութեան ներքոյ գտնւող Հանրային ռադիոյի շէնք: 

Եւ այդպիսի գործելակերպի միջոցով է, որ իմքայլականները իշխանութեան եկան, սակայն դրանից յետոյ էլ նման գործողութիւնները շարունակւեցին: Փաշինեանի կոչով քաղաքացիները ԱԺ-ի շէնքը կրկին շրջափակեցին 2018 թւականի հոկտեմբերին, երբ, ըստ վերջինիս, ԱԺ-ում հակայեղափոխութեան սցենար էր մշակւում: 

Արդիւնքում Ազգային ժողովի շէնքի մուտքերը ամբողջութեամբ փակւեցին, եւ, բնականաբար, իրաւապահները որեւէ քայլ չարեցին ճանապարհը բացելու համար: 

Նման հրահանգ չկար ու չէր կարող լինել. անօրինականութիւն կատարողներն արդէն այդ պահի իշխանութիւններն էին: 

Բայց սա առաջին ու վերջին դէպքը չեղաւ, երբ իշխանութեան կոչով պետական հիմնարկներ էին շրջափակւում, այսինքն՝ իշխանութեան մակարդակով հակաօրինական քայլեր էին արւում: Արդէն 2019 թւականի մայիսին վարչապետ Նիկոլ Փաշինեանի կոչին հետեւելով՝ քաղաքացիները վաղ առաւօտից շրջափակեցին Երեւանի բոլոր դատարանները։ 

Աշխատակիցները, դատաւորները, փաստաբաններն այդպէս էլ չկարողացան դատարանների դռներից ներս մտնել։ 

Այս դէպքում արդէն գործ ունենք դատական իշխանութեան նկատմամբ իրականացւող ճնշումների եւ արդարադատութեան իրականացմանը խոչընդոտելու պրոցեսի հետ, սակայն, բնականաբար, իրաւապահներին էլի հրահանգւած էր չմիջամտել: 

Դեռ մի բան էլ վարչապետ Փաշինեանը անձամբ այցելում էր դատարանների շէնքերն արգելափակած քաղաքացիներին եւ ոգեւորում նրանց՝ դատական համակարգի բարեփոխման մասին խոստումներով:

Այսպիսի քաղաքական գործունէութեան յետագիծ ունենալու պարագայում թւում էր, թէ իշխանութիւնները պէտք է հանդուրժողականութիւն ցուցաբերեն նաեւ այն ակցիաների նկատմամբ, որոնց նախաձեռնողներն իրենք չեն, սակայն այդ սպասումներն ուղղակի սին դուրս եկան, իշխանութիւններն աւելի կոշտ եւ բիրտ դիրքորոշում որդեգրեցին ընդդիմադիրների եւ իրենց քաղաքականութիւնից դժգոհ քաղաքացիների կողմից բողոքի ակցիաներ կազմակերպելու հարցում: 

Յատկապէս ուշադրութեան արժանի է ԿԳՄՍ նախարարի հրաժարականը պահանջող երիտասարդ ՀՅԴ-ականների նկատմամբ իշխանութիւնների մօտեցումը: ՀՅԴ ՀԵՄ ներկայացուցիչները յայտարարել էին, որ գալու են նախարարութիւն՝ հանդիպելու նախարար Արայիկ Յարութիւնեանի հետ, մինչդեռ նախարարը չեկաւ հանդիպման, որից յետոյ երիտասարդները ճեղքեցին ոստիկանական պատն ու բողոքի ակցիան սկսեցին իրականացնել նախարարութեան մուտքի դիմաց, սակայն ոստիկանները ուժով հեռացրեցին ՀՅԴ երիտասարդներին ԿԳՄՍ նախարարութեան մուտքի մօտից։ 

Երիտասարդները փորձեցին նաեւ փակել Վազգէն Սարգսեան փողոցը, սակայն ոստիկանները թոյլ չտւեցին՝ պատճառաբանելով, թէ դրանով խախտւում են այլոց իրաւունքները, եւ արդիւնքում մի քանի երիտասարդ բերման ենթարկւեց:

 Սա առաջին դէպքը չէ, երբ Փաշինեանը բիրտ ուժ է կիրառում բողոքող քաղաքացիների նկատմամբ: Չենք առանձնացնում ոստիկանութեանը, քանզի այն ռազմական կառոյց է, ուստի եւ հրաման կատարող: Ոստիկանը միշտ էլ «մերն է»: 

Հարցն այն է, թէ ինչ հրաման են ստանում ուղիղ վերադասից՝ վարչապետից»:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։