Հա

Քաղաքական

15/01/2020 - 12:10

«Փաշինեանի շնորհիւ այսուհետ բոլոր հարցաքննւողները հնարաւորութիւն ստացան սելֆի անել քննիչի հետ». Ռուբէն Մելիքեան

ՀՀ վարչապետ Փաշինեանի շնորհիւ այսուհետ բոլոր հարցաքննւողները հնարաւորութիւն ստացան սելֆի անել իրենց հարցաքննող քննիչի հետ։

«alikonline.ir» - ՀՀ վարչապետ Փաշինեանի շնորհիւ այսուհետ բոլոր հարցաքննւողները հնարաւորութիւն ստացան սելֆի անել իրենց հարցաքննող քննիչի հետ։ Այս մասին, ըստ Yerkir.am-ի, Facebook-ի իր էջում գրել է Արցախի նախկին օմբուդսմեն, փաստաբան Ռուբէն Մելիքեանը՝ անդրադառնալով ՀՀ վարչապետի գրառմանը, որտեղ նա լուսանկար է հրապարակել ՔԿ-ից ու գրել, որ առաջին անգամ պատմութեան մէջ երկրի գործող ղեկավարը հրաւիրւել է ՔԿ եւ պատասխանում է քննիչի հարցերին:

«Քննիչներն էլ չեն թոյլատրելու (որովհետեւ ամենեւին ոչ բոլոր հարցաքննութիւններն են բեմականացում), հարցաքննւողներն էլ առարկելու են, պնդելու են, որ օբիեկտիւ հիմք չկայ մէկին թոյլատրելու, իսկ միւսին արգելելու, մի խօսքով՝ լարւածութիւն, նեարդեր, հակադրութիւն։

Ու ինչի համա՞ր։ Հերթական «առաջին անգամի», հերթական «ՀԺ-24»-ի»,- գրել է Մելիքեանը:

Յիշեցնենք, որ աւելի վաղ ՀՀ վարչապետը սելֆի էր հրապարակել իր ֆէյսբուքեան էջում՝ կից նշելով, որ հարցաքննւում է Քննչական կոմիտէում:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։