Հա

Քաղաքական

15/01/2020 - 12:40

«Պատմութեան մէջ որեւէ ձեւով առաջինը լինելու Փաշինեանի ջանքերը զաւեշտալի դրսեւորումներ են ստացել, առաջին հարցաքննւած ղեկավարը եղել է ոչ թէ նա, այլ Ռոբերտ Քոչարեանը»․ Արման Սաղաթելեան

Քաղաքական-հասարակական գործիչ Արման Սաղաթելեանը ֆէյսբուքեան իր էջում անդրադարձել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինեանի՝ ՔԿ-ում հարցաքննութեան կանչւելու մասին գրառմանը։

«alikonline.ir» - Քաղաքական-հասարակական գործիչ Արման Սաղաթելեանը ֆէյսբուքեան իր էջում անդրադարձել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինեանի՝ ՔԿ-ում հարցաքննութեան կանչւելու մասին գրառմանը։

Յիշեցնենք, որ Փաշինեանն այսօր լուսանկար էր հրապարակել Քննչական կոմիտէից ու նշել, թէ ինքը ՀՀ պատմութեան առաջին ղեկավարն է, որը կանչւել է հարցաքննութեան։

Արման Սաղաթելեանի գրառումն ամբողջութեամբ ներկայացնում ենք ստորեւ․

«Ստիպւած եմ հիասթափեցնել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինեանին, քանի որ Հայաստանի պատմութեան մէջ առաջին անգամ հարցաքննւած երկրի գործող ղեկավարը ոչ թէ ինքն է, այլ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարեանը:

2000 թւականին Հայաստանի Հանրապետութեան նախագահ Ռոբերտ Քոչարեանը քննիչի կողմից հարցաքննւել է եւ ցուցմունք է տւել հոկտեմբերի 27-ի գործով:

Ցաւում եմ, որ Հայաստանի պատմութեան մէջ որեւէ ձեւով առաջինը լինելու Նիկոլ Փաշինեանի ջանքերը նման զաւեշտալի դրսեւորումներ են ստացել»:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։