Հա

Քաղաքական

25/01/2020 - 14:40

«ՍԴ նախագահից օր առաջ ազատւելու քաղաքական որոշումը չի կարող անտեսւել մեր եւ միջազգային հանրութեան կողմից. սա միայն Հրայր Թովմասեանի խնդիրը չէ». «Այլընտրանքային նախագծեր խումբ»

«Այլընտրանքային նախագծեր խումբ»-ը հանդէս է եկել յայտարարութեամբ, անդրադառնալով ՀՀ ՍԴ նախագահ Հրայր Թովմասեանի դէմ գործադրւող ճնշումներին:

«alikonline.ir» - «Այլընտրանքային նախագծեր խումբ»-ը հանդէս է եկել յայտարարութեամբ, անդրադառնալով ՀՀ ՍԴ նախագահ Հրայր Թովմասեանի դէմ գործադրւող ճնշումներին:

«Սահմանադրական Դատարանի նախագահ Հրայր Թովմասեանի հանդէպ ռեպրեսիւ միջոցները շարունակւում են եւ նոր թափ առնում։ Պետական ամբողջ մեքենան՝ բոլոր օրինական եւ անօրինական միջոցներով, օգտագործւում է ՍԴ դատաւորներից ազատւելու, Սահմանադրական դատարանը իշխանութիւններին հպատակեցնելու ուղղութեամբ։ Քննչական գործողութիւների կատարումը՝ զուգորդւած Հ. Թովմասեանի իրաւունքների խախտումներով, անհիմն խուզարկութիւնը, խուզարկութեան տեսանկարահանման արգելքը, ապագայում քրէական գործերի հիմք են դառնալու։

ՍԴ դատարանի նախագահից օր առաջ ազատւելու քաղաքական որոշումը չի կարող անտեսվւել մեր եւ միջազգային հանրութեան կողմից։ Խնդիրը ոչ միայն Հրայր Թովմասեանի իրաւունքների խախտումն է, այլ Սահմանադրական դատարանի եւ պետութեան հեղինակազրկումը։

Անհրաժեշտ է փաստել, սակայն, որ Հրայր Թովմասեանն իր դիրքորոշման, անօրինականութիւններին դիմադրելու իր որոշման մէջ մենակ չէ։ Միայնակ չէ նաեւ պետական մարմինների յարձակման դէմ, ռեպրեսիւ մեքենայի բացայայտ դրսեւորման դէմ պայքարելու հարցում։ Հասարակութեան կրթւած, գիտակից հատւածը շատ լաւ հասկանում է այս ամէնի քաղաքական ենթատեքստը, շատ լաւ հասկանում է, որ խնդիր է դրւած ազատւել անկախ դատական համակարգից՝ այն համալրելով իւրայիններով։

Եւ եթէ այսօր այս հատւածը՝ տանը կամ աշխատատեղերում, ցուցաբերում է պասիւ աջակցութիւն, ապա դա շատ արագ կարող է վերաճել ակտիւ դիրքորոշման։

Սա միայն Հրայր Թովմասեանի խնդիրը չէ, սա համընդհանուր խնդիր է։ Սա երկրի հեղինակութեան, երկրի պետականութեան խնդիրն է»,- ասւած է յայտարարութեան մէջ:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։