Հա

Քաղաքական

28/01/2020 - 11:00

Այսօր Հայոց բանակի օրն է

Յունւարի 28-ը Հայոց բանակի օրն է: Հայ ազգի հպարտութիւնն այսօր դարձաւ 28 տարեկան:

«alikonline.ir» - Յունւարի 28-ը Հայոց բանակի օրն է: Հայ ազգի հպարտութիւնն այսօր դարձաւ 28 տարեկան:

1992 թւականի այս օրն ընդունւեց ՀՀ պաշտպանութեան նախարարութեան մասին հրամանագիրը, իսկ այն տօնացոյցում ներառւեց 2001 թւականի յունւարի 6-ին:

ՀՀ ԶՈՒ-ի ձեւաւորման ակունքներում ընկած են Արցախեան ազատամարտին մասնկցած շուրջ 80 կամաւորական ջոկատները, որոնք ազատամարտի առաջին իսկ օրից դիմակայում էին ազերի հրոսակների ագրեսիային, եւ պաշտպանում էին Հայաստանի ու Արցախի սահմանները:

Հայոց բանակը հայ ժողովրդի ազատ ապրելու կամքի հրաշափառ ծնունդն է, որն անցել է բազում փորձութիւնների միջով, կոփւել եւ կայացել է պատերազմի ընթացքում:

Յաղթել է, երբ պարտութիւնը թւացել է անխուսափելի: Յաղթել է, երբ յաղթանակը հաւասար է եղել հրաշքի: Վկան՝ 1992-94 թւականների ազատագրական հերոսական մարտերը: Վկան՝ 2016 թւականի Ապրիլեան քառօրեայ սխրագործութիւնը:

Հայոց բանակն այսօր դարձել է ողջ հայութեան պատւարը եւ ապաւէնը, հաւատն ու հպարտութիւնը:

Հայոց բանակն այսօր ոգեղէնի, խիզախութեան, արժանապատւութեան, ինքնավստահութեան, մարտունակութեան եւ արհեստավարժութեան խորհրդանիշն է դարձել:

Հայոց բանական հայ ժողովրդի կենսունակութեան աւիշն է, ուժի եւ քաջութեան խտացումը, ինքնութեան եւ պատւի մարմնացումը, որը վայելում է ողջ հայ ժողովրդի անվերապահ սէրն ու վստահութիւնը:

Շնորհաւո՛ր տօնդ, Հայո՛ց բանակ։

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։