Հա

Քաղաքական

24/02/2020 - 09:30

Իրան-Հայաստան օդային հաղորդակցութիւնն ու Մեղրիի սահմանային անցակէտով անձանց մուտքը Հայաստան 2 շաբաթով կը դադարեցւի

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինեանը ֆէյսբուքեան գրառում է կատարել` յայտարարելով, որ ՀՀ կառավարութիւնն արտահերթ հեռակայ որոշում կընդունի Իրանի Իսլամական Հանրապետութեան հետ հաղորդակցութիւնը 2 շաբաթով դադարեցնելու մասին` կորոնավիրուսի տարածման վտանգի հետ կապւած:  

«alikonline.ir» - ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինեանը ֆէյսբուքեան գրառում է կատարել` յայտարարելով, որ ՀՀ կառավարութիւնն արտահերթ հեռակայ որոշում կընդունի Իրանի Իսլամական Հանրապետութեան հետ հաղորդակցութիւնը 2 շաբաթով դադարեցնելու մասին` կորոնավիրուսի տարածման վտանգի հետ կապւած:  

«Սիրելի հայրենակիցներ, հիմնւելով ՀՀ Պետական սահմանի մասին օրէնքի 16-րդ յօդւածի վրայ, որը վերաբերում է վարակիչ հիւանդութիւնների տարածման սպառնալիքի դէպքում պետական սահմանով հաղորդակցութեան ժամանակաւոր դադարեցմանը, կառավարութիւնն արտահերթ հեռակայ որոշում կընդունի Իրանի Իսլամական Հանրապետութեան հետ հաղորդակցութիւնը 2 շաբաթով դադարեցնելու մասին։

Մասնաւորապէս, կը դադարեցւի Իրան-Հայաստան օդային հաղորդակցութիւնն ու Մեղրիի սահմանային անցակէտով անձանց մուտքը Հայաստան։ Տեղեկացնում եմ նաեւ, որ վաղը առաւօտեան տեղի կունենայ կորոնավիրուսի տարածումը կանխարգելող յանձնաժողովի նիստը, որի ընթացքում կը քննարկենք մեր հետագայ քայլերը, հաւանական սցենարները ու դրանցից բխող միջոցառումները։

Այս յանձնաժողովը, ի դէպ, գործում է յունւարի 31-ից։ Ամէն դէպքում՝ հարկ եմ համարում ընդգծել, որ խուճապային տրամադրութիւններ տարածելու ոչ մի հիմք չկայ: Նման գործողութիւնները բոլոր դէպքերում վնասակար են»,- գրել է Նիկոլ Փաշինեանը:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։