Հա

Քաղաքական

26/02/2020 - 08:20

Հայաստանում 37 անձ է հոսպիտալացւել կորոնավիրուսի կասկածով

Հայաստանում 37 անձ է հոսպիտալացւել կորոնավիրուսի կասկածանքով: Այս մասին Shantnews-ի «Հեռանկար» հաղորդման տաղաւարում յայտնել է ՀՀ Առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Յակոբ Աւագեանը:

«alikonline.ir» - Հայաստանում 37 անձ է հոսպիտալացւել կորոնավիրուսի կասկածանքով: Այս մասին Shantnews-ի «Հեռանկար» հաղորդման տաղաւարում յայտնել է ՀՀ Առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Յակոբ Աւագեանը:

Նա խօսել է այն աշխատանքների մասին, որոնք ձեռնարկւում են կորոնավիրուսի ներթափանցումը Հայաստան կանխելու համար:

«Մենք ժամանող մարդկանց ոչ միայն ջերմութիւնն ենք ստուգում: Հեռահար ջերմաչափման գործիքներից զատ արտաքին զննութիւն է անցկացւում: Կարող է ջերմութիւն չունենայ, կամ դիտաւորեալ դեղ խմած լինի, որ իջնի, բայց ախտանիշներ լինում են: Ակնյայտ ախտանիշները հնարաւոր է ճանաչել»,- ասել է Աւագեանը:

Ըստ նրա՝ այլ միջոցառումներ եւս ձեռնարկւում են.

«Մենք համագործակցում ենք ԱԱԾ-ի, ԱԳՆ-ի հետ, երբ գիտենք, որ վտանգաւոր երկրներից ժամանող ուղեւորներ ենք ունենալու, նախօրօք իրենց մասով լրացւում են հասցէական քարտեր: Մենք արդէն 1271 հասցէական քարտ ենք լրացրել յունվւարի 24-ից, որոնցից 37-ը հոսպիտալացւել են սահմանային հսկիչ կեէտերից․ մեծ մասը՝ «Զւարթնոց» օդանաւակայանից, երկրորդ տեղում Բագրատաշէնն է»,- յաւելել է ՀՀ Առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի ղեկավարը:

Ինչ վերաբերում է Մեղրիի անցակէտին, ապա այնտեղից հոսպիտալացման ընդամենը մէկ դէպք է գրանցւել: ՀՀ քաղաքացի է, առեւտրական է եղել, ԲԿ-ում պարզւել է, որ կորոնավիրուսով վարակւած չէ:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։