Հա

Քաղաքական

28/03/2020 - 09:40

Դեսպան Զոհուրին հանդիպել է ՀՀ վարչապետի հետ

ՀՀ-ում Իրանի արտակարգ եւ լիազօր դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրին երէկ՝ մարտի 27-ին հանդիպել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինեանի հետ:

«alikonline.ir» - ՀՀ-ում Իրանի արտակարգ եւ լիազօր դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրին երէկ՝ մարտի 27-ին հանդիպել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինեանի հետ:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են տարբեր ոլորտներում երկու երկրների համագործակցութիւնը, եւ երկուտեսք հետաքրքրութիւն ներկայացնող թեմաները, այդ թւում՝ համատեղ նախագծերը:

Յատուկ անդրադարձ է կատարւել կորոնավիրուսի դէմ պայքարի գործում երկու երկրների սերտ համագործակցութեանը:

ՀՀ վարչապետն ու դեսպան Զոհուրին կարեւորել են այդ համագործակցութեան շարունակութիւնը, եւ տեղեկատւութեան ու փորձի փոխանակումը:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։