Հա

Քաղաքական

29/03/2020 - 08:00

Հայաստանում կորոնավիրուսի վարակւածների թիւը հասել է 407-ի, իսկ մահացածները` 3-ի

Հայաստանում կայ կորոնավիրուսի հաստատւած 35 նոր դէպք։ Այս մասին «Ֆէյսբուք»-ի իր էջում յայտնեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինեանը։

«alikonline.ir» - Հայաստանում կայ կորոնավիրուսի հաստատւած 35 նոր դէպք։ Այս մասին «Ֆէյսբուք»-ի իր էջում յայտնեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինեանը։

«Հայաստանում կորոնավիրուսի հետ կապւած իրավիճակը լարւած է։ Մենք, ցաւօք սրտի, հիւանդների աճ ենք ունենում։ Այսօր էլ 35 նոր ախտորոշում ենք ունեցել։ Բայց ընդհանուր առմամբ կարող եմ ասել, որ իրավիճակը համարւում է կառավարելի, եւ մենք պէտք է իսկապէս այս մէկ շաբաթը հնարաւորինս խիստ պահպանենք պարետատան սահմանած սահմանափակումները, որպէսզի մաքսիմալ կառավարելի պահենք կորոնավիրուսի տարածումը եւ մեր առողջապահական համակարգն անտանելի ծանրաբեռնւածութեան չենթարկենք»,- ասաց վարչապետը։

Սա նշանակում է, որ վարակւածների թիւը հասաւ 407-ի։

Նշենք, որ Հայաստանում մարտի 28-ի առաւօտեան ժամը 10։00-ի դրութեամբ կորոնավիրուսի հաստատւած դէպքերի թիւը 372 էր։ Հայաստանում մարտի 28-ի դրութեամբ  կորոնավիրուսից ապաքինւել է 30 մարդ։

Նշենք, որ աւելի ուշ ՀՀ առողջապահութեան նախարար Արսէն Թորոսեանը իր ֆէյսբուքեան էջում յայտնեց, որ այսօր վաղ առաւօտեան ՀՀ Նորք ինֆեկցիոն հիւանդանոցում կորոնավիրուսի հետեւանքով մահացել են 2 ՀՀ քաղաքացի:

Նա նաեւ նշել է, որ հիւանդներն են 55 տարեկան մի կին եւ 73 տարեկան տղամարդ, որոնք ունէին կորոնավիրուսային հիւանդութիւն՝ զուգակցւած այլ քրոնիկական հիւանդութիւններով։

Աայսպիսով Հայաստանում COVID 19-ի հետեւանքով մահացածների թիւը հասել է 3-ի:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։