Հա

Քաղաքական

31/03/2020 - 09:40

«Ադրբեջանական կողմը ձեռնարկել է դիւերսիոն ներթափանցման փորձ Տաւուշի մարզի հայկական դիրքերի ուղղութեամբ». ՊՆ

Երէկ ժամը 19:00-ի սահմաններում ադրբեջանական կողմը ձեռնարկել է դիւերսիոն ներթափանցման փորձ Տաւուշի մարզի Նոյեմբերեանի շրջանի հայկական դիրքերի ուղղութեամբ:

«alikonline.ir» - Երէկ ժամը 19:00-ի սահմաններում ադրբեջանական կողմը ձեռնարկել է դիւերսիոն ներթափանցման փորձ Տաւուշի մարզի Նոյեմբերեանի շրջանի հայկական դիրքերի ուղղութեամբ: Այս մասին ֆէյսբուքեան իր էջում գրել է ՀՀ ՊՆ մամուլի խօսնակ Շուշան Ստեփանեանը: Տեղեկացնում է Yerkir.am-ը:

«Հայկական դիրքապահ ուժերի գործողութիւնների շնորհիւ հակառակորդը յետ է շպրտւել, կորուստների վերաբերեալ տեղեկութիւնները ճշտւում են: Հայկական կողմը կորուստներ չունի, գործողութիւնների հետեւանքով թեթեւ վիրաւորում է ստացել երկու զինծառայող: Միաժամանակ հակառակորդը թիրախաւորել է Բաղանիս եւ Ոսկեւան գիւղերը, ինչի հետեւանքով վիրաւորում է ստացել Ոսկեւան համայնքի բնակիչ մէկ երեխայ, որը այդ պահին գտնւել է պատշգամբում:

Սահմանագօտում իրավիճակը կայունացնելու եւ ադրբեջանական զինւած ուժերի, այս դէպքում՝ սահմանապահ ուժերի՝ պանդեմիայի պայմաններում ձեռնարկած անպատկառ գործողութիւնները սաստելու նպատակով ՀՀ զինւած ուժերը դիմելու են իրավիճակին համարժէք գործողութիւնների, ինչի հետեւանքների ամբողջ պատասխանատւութիւնը կրելու է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարութիւնը»,- գրել է խօսնակը:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։