Հա

Քաղաքական

02/04/2020 - 08:00

Հայաստանում կորոնավիրուսի հետեւանքով մահացածների թիւը հասել է 4-ի, իսկ վարակակիրների ընհանուր թիւն է 571-ը

ՀՀ «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիւանդանոցում արձանագրւել է մահւան դէպք։ Այս մասին երէկ երեկոյեան «Ֆէյսբուքում» գրառել է ՀՀ ԱՆ մամուլի խօսնակ Ալինա Նիկողոսեանը:

«alikonline.ir» - ՀՀ «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիւանդանոցում արձանագրւել է մահւան դէպք։ Այս մասին երէկ երեկոյեան «Ֆէյսբուքում» գրառել է ՀՀ ԱՆ մամուլի խօսնակ Ալինա Նիկողոսեանը:

«89-ամեայ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային հիւանդութիւն, հաստատւած երկկողմանի ինֆիլտրատիւ թոքաբորբ։ Բացի այդ, քաղաքացին ունեցել է ուղեկցող խրոնիկ հիւանդութիւններ, այդ թւում՝ զարկերակային հիպերտոնիա, շաքարային դիաբետ։ Ցաւօք, վերջինիս տարիքի եւ ուղեկցող հիւանդութիւնների պատճառով հնարաւոր չի եղել փրկել նրա կեանքը»։

Յիշեցնենք որ Հայաստանում կորոնավիրուսի հետեւանքով մահացածների թիւը հասել է 4-ի, իսկ վարակակիրները 571-ն են։

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։