Հա

Քաղաքական

02/04/2020 - 10:20

«Բաքուն ստեղծում է լարւածութիւն՝ Մինսկի խմբին ասելով, որ չշեղւեն Արցախի հարցից ստեղծւած իրավիճակում». Փորձագէտ

Ադրբեջանը ցանկացած առիթ օգտագործում է թէ հայ-ադրբեջանական սահմանում, թէ Արցախի հետ շփմն գծում լարւածութիւնն ակտիւացնելու համար:

«alikonline.ir» - Ադրբեջանը ցանկացած առիթ օգտագործում է թէ հայ-ադրբեջանական սահմանում, թէ Արցախի հետ շփմն գծում լարւածութիւնն ակտիւացնելու համար: Այդ մասին News.am-ի հետ զրոյցում ասաց քաղաքական եւ ընտրական տեխնոլոգիաների փորձագէտ Արմէն Բադալեանը:

Ըստ Բադալեանի, հիմա, երբ ողջ աշխարհի ուշադրութեան կենտրոնում COVID 19-ն է, Ադրբեջանը, բնականաբար, շատ հանգիստ կարող է շփման գծում լարւածութիւնն ուժեղացնել տարբեր նպատակներով, եւ ստուգելու համար հայկական կողմում ինչպիսի իրավիճակ է:

«Բացի այդ Ադրբեջանը նման քայլի է դիմում ներքին խնդիրները լուծելու համար, այդ պարագայում սահմանին կարող  է ստեղծել լարւածութիւն սեփական ժողովրդի ուշադրութիւնը կորոնավիրուսից շեղելու համար, նաեւ որպէսզի թոյլ չտայ, որ միաւորւի երկրի ներքին ընդդիմութիւնը: Սահմանին լարւածութիւն ստեղծելով՝ Ադրբեջանը կարող է մեսիջներ ուղարկել Մինսկի խմբի համանախագահ երկրներին, որ չնայած աշխարհում ստեղծւած իրավիճակին ուշադրութիւնը չշեղէք Արցախի հարցից, քանի որ կարող են տեղի ունենալ այպիսի արիւնալի իրադարձութիւններ»,- նշեց նա:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։