Հա

Քաղաքական

03/02/2018 - 10:30

Դամասկոսի միջազգային օդանաւակայանում հրթիռակոծւել է Սոչիի պատուիրակութիւնը փոխադրող օդանաւը

Փետրւարի 2-ի առաւօտեան, նախօրէին Սոչիում կազմակերպւած «Սիրիայի ազգային երկխօսութեան համագումար»-ի պատւիրակութեան առաջին խմբին փոխադրող օդանաւը Դամասկոսի միջազգային օդանաւակայանում վայրէջք կատարելու պահին, հրթիռակոծւել է զինեալ ահաբեկչական խմբաւորումների կողմից։ 

«alikonline.ir» - Փետրւարի 2-ի առաւօտեան, նախօրէին Սոչիում կազմակերպւած «Սիրիայի ազգային երկխօսութեան համագումար»-ի պատւիրակութեան առաջին խմբին փոխադրող օդանաւը Դամասկոսի միջազգային օդանաւակայանում վայրէջք կատարելու պահին, հրթիռակոծւել է զինեալ ահաբեկչական խմբաւորումների կողմից։ Յայտնում է «Գանձասար»-ը:

Պատւիրակութեան մաս կազմող, Սիրիայի խորհրդարանի հայ պատգամաւոր Ժիրայր Ռէիսեանն այս կապակցութեամբ «Գանձասար»-ին ասել է. «Օդանաւին վայրէջք պահին, առաջին հրթիռն ընկաւ օդանաւից մի քանի մետր այն կողմ, ապա երկու հրթիռներ եւս թիրախ դարձրեցին օդանաւը։ Բարեբախտաբար վիրաւորւողներ չեղան։ Օդանաւը եւս չվնասւեց: Ապահովական ուժերն անմիջապէս ձեռնարկեցին հարկ եղած միջոցառումները եւ պատւիրակութեան անդամներին ապահով կերպով դուրս բերեցին օդանաւից ու օդանաւակայանից»։

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։