Հա

Քաղաքական

05/03/2019 - 08:50

Կարօ Փայլանը հարցապնդում է ուղարկել Թուրքիայի մշակոյթի նախարարին` Չարենցի` Կարսում գտնւող տան քանդման առնչութեամբ

Թուրքիայի խորհրդարանի ազգութեամբ հայ պատգամաւոր Կարօ Փայլանը գրաւոր հարցապնդում է ուղարկել Թուրքիայի մշակոյթի եւ զբօսաշրջութեան նախարար Մեհմեդ Նուրի Էրսոյին` հայ մեծ բանաստեղծ Եղիշէ Չարենցի` Կարսում գտնւող տան քանդման առնչութեամբ:

«alikonline.ir» - Թուրքիայի խորհրդարանի ազգութեամբ հայ պատգամաւոր Կարօ Փայլանը գրաւոր հարցապնդում է ուղարկել Թուրքիայի մշակոյթի եւ զբօսաշրջութեան նախարար Մեհմեդ Նուրի Էրսոյին` հայ մեծ բանաստեղծ Եղիշէ Չարենցի` Կարսում գտնւող տան քանդման առնչութեամբ: Գրում է «Tert.am»-ը:

Փայլանը թուրք նախարարին ուղղել է 5 հարց, որը ներկայացնում ենք ստորեւ.

-Մտածել էք արդեօք այն յուսախաբութեան եւ վիրաւորանքի մասին, որ կարող է Չարենցի տան փլուզումից յետոյ առաջանալ բանաստեղծի յիշատակը յարգող մարդկանց մէջ:

-Չարենցի տան փլուզման որոշումը ո՞ր հաստատութեան կողմից է կայացւել: Ձեր նախարարութիւնը տեղեակ եղե՞լ է:

-Որո՞նք ենք այն շօշափելի քայլերը, որ նախարարութիւնն իրականացնում է ըստ արժանւոյն արժեւորելու եւ որպէս մշակութային ժառանգութիւն պահպանելու յիշողութեան այն վայրերը, որոնք առնչւում են հայ արւեստագէտներին եւ մտաւորականներին:

-Չարենցի տունը կարող է դառնալ հայկական մշակոյթի եւ Կարսի համար յիշողութեան կարւոր վայր: Տան վերանորոգման եւ որպէս թանգարան օգտագործման ուղղութեամբ նախագիծ պատրաստե՞լ է նախարարութիւնը:

-Կը ենթադրեմ, որ յիշողութեան այս վայրը քանդւել է Չարենցի հայ լինելու պատճառով։ Համամի՞տ էք։

Յիշեցնենք, որ Կարս քաղաքում դեռեւս անհասկանալի պայմաններում քանդւել է այն շինութիւնը, որն աւանդաբար համարւել է հայ մեծ բանաստեղծ Եղիշէ Չարենցի տունը։ Ամէն տարի հազարաւոր հայ զբօսաշրջիկներ են այցելում Կարսի բերդի ներքեւի հատւածում գտնւող այդ շինութիւն՝ յարգանքի տուրք մատուցելու հանճարեղ բանաստեղծի յիշատակին։  

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։