Հա

Քաղաքական

06/04/2019 - 14:20

«Հնարաւոր է` Բաքուն մտադիր է Ստեփանակերտին բանակցութիւններում ներգրաւելու քայլ ձեռնարկել». Տարասով

Յայտնի ռուս քաղաքագէտ Ստանիսլաւ Տարասովը «Ռեգնում»-ում հրապարակւած յօդւածում անդրադարձել է Ադրբեջանի ԱԳՆ ղեկավար Էլմար Մամեդեարովի` երէկ արած յայտարարութեանը, թէ ՀՀ ԱԳՆ ղեկավար Զոհրաբ Մնացականեանի հետ յաջորդ հանդիպմանը հնարաւոր է մասնակցի նաեւ ՌԴ ԱԳ նախարար Սերգէյ Լաւրովը:

«alikonline.ir» - Յայտնի ռուս քաղաքագէտ Ստանիսլաւ Տարասովը «Ռեգնում»-ում հրապարակւած յօդւածում անդրադարձել է Ադրբեջանի ԱԳՆ ղեկավար Էլմար Մամեդեարովի` երէկ արած յայտարարութեանը, թէ ՀՀ ԱԳՆ ղեկավար Զոհրաբ Մնացականեանի հետ յաջորդ հանդիպմանը հնարաւոր է մասնակցի նաեւ ՌԴ ԱԳ նախարար Սերգէյ Լաւրովը: Փոխանցում է «Yerkir.am»-ը:

Ըստ Տարասովի` Լաւրովը մանրամասն ծանօթ է ղարաբաղեան դոսիէին: «Սակայն իրավիճակը զարգացել է այնպէս, որ նա մէկ շատ է մօտեցել այդ հակամարտութեանը, մէկ` հեռացել դրանից: Այդ իսկ պատճառով վերլուծական հանրութեան շրջանում շրջանառւել են տարբեր վարկածներ, որոնց մեծամասնութիւնը պաշտօնապէս չի հաստատւել»,- գրում է քաղաքագէտը` յիշեցնելով Լաւրովի պլանի մասին, որի մասին խօսւում էր 2016-ին:

«Ի՞նչ է կատարւում այս անգամ, ինչո՞ւ են  ի յայտ եկած «կարգաւորման կէտերը» գրաւել ՌԴ ԱԳՆ ղեկավարի ուշադրութիւնը, բարդ է բացատրել, քանի որ գործընթացն ընթանում է փակ ռեժիմով: Սակայն մէկ բան մեզ հուշում է, որ, հնարաւոր է, Բաքուն մտադիր է Ստեփանակերտին բանակցութիւններում ներգրաւելու քայլ ձեռնարկել»,- գրում է Տարասովը եւ յիշեցնում Լաւրովի խօսքերն այդ առիթով. «Ինչ վերաբերում է Փաշինեանի բազմաթիւ յայտարարութիւններին բանակցային գործընթացում Լեռնային Ղարաբաղը ներգրաւելու մասին, ապա այդ հարցը պէտք է լուծեն հէնց հակամարտութեան կողմերը: Ժամանակին ղարաբաղեան ներկայացուցիչները մասնակցել են Բաքւի եւ Երեւանի բանակցութիւններին: ՀՀ ղեկավարութեան առաջարկով այդ պրակտիկան փոխւել է, եւ բանակցութիւններն արդէն մի քանի տարի է` տարւում  են Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ: Բնականաբար, մենք ելնում ենք այն բանից, որ Երեւանն իր բանակցային դիրքորոշումներում հաշւի է առնում Ղարաբաղի մօտեցումները, սակայն ներկայիս երկկողմ ձեւաչափը փոխելու համար պահանջւում է երկու կողմերի համաձայնութիւնը: Որքան մենք գիտենք, այդ համաձայնութիւնը չկայ: Ես չէի առաջ քաշի նախնական պայմաններ ԼՂ հակամարտութեան կարգաւորման հարցը դիտարկելու համար»:

Տարասովի կարծիքով` այդ ուղղութեամբ նշմարւում է բեկումնային պահ, որին կը հետեւի դինամիկ եւ առարկայական բանակցային գործընթաց:

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։