Ադրբեջանն ու Սաուդական Արաբիան կնքել են միջկառավարական համաձայնագիր ռազմական ոլորտում համագործակցելու մասին:
«alikonline.ir» - Ադրբեջանն ու Սաուդական Արաբիան կնքել են միջկառավարական համաձայնագիր ռազմական ոլորտում համագործակցելու մասին: Փոխանցում է «Yerkir.am»-ը:
«Ռազմական ոլորտում համագործակցութեան մասին երկու կառավարութիւնների միջեւ համաձայնագիրը կնքւել է Ադրբեջանի ԶՈՒ գլխաւոր շտաբի պետ Նեջմեդդին Սադըկովի եւ Սաուդական Արաբիայի ԶՈՒ գլխաւոր շտաբի պետ Ֆայադ բին Համեդ ալ Ռովալիի միջեւ կայացած հանդիպման ժամանակ»,- հաղորդում է Ադրբեջանի ՊՆ-ն:
Հանդիպման ընթացքում քննարկւել են երկու երկրների բանակների միջեւ յարաբերութիւնների զարգացման հեռանկարները, ինչպէս նաեւ ռազմական, ռազմատեխնիկական եւ ռազմակրթական ոլորտներում համագործակցութիւնը: