Հա

Քաղաքական

16/04/2019 - 12:40

Թուրքիան ցնծում է Նոտր Դամի մոխիրների վրայ. թուրքական մամուլի արձագանգը

Երէկ Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզի Աստւածամօր տաճարում բռնկւած հրդեհը մեծ արձագանգ է գտել թուրքական մամուլի եւ թուրք օգտատէրերի շրջանում:

«alikonline.ir» - Երէկ Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզի Աստւածամօր տաճարում բռնկւած հրդեհը մեծ արձագանգ է գտել թուրքական մամուլի եւ թուրք օգտատէրերի շրջանում: Յայտնում է «Yerkir.am»-ը:

Մասնաւորապէս հեղինակաւոր «Yeni Akit» պարբերականի` Նոտր Դամի հրդեհի վերաբերեալ նիւթը սկսում է այսպէս. «Այսպէս կոչւած Հայոց Ցեղասպանութիւնը ճանաչած Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում գտնւող Նոտր Դամ տաճարում հրդեհ է բռնկւել»: Պարբերականն ակնարկում է այն փաստը, որ օրերս Ֆրանսիայի նախագահ Էմանուէլ Մակրոնը ապրիլի 24-ը յայտարարել է Հայոց Ցեղասպանութեան զոհերի յիշատակման օր: «Yeni Akit» պարբերականին, որը համարւում է Թուրքիայի հեղինակաւոր լրատւամիջոցներից մէկը եւ ունի ծայրայեղ իսլամամէտ ուղղւածութիւն, յղում են տւել բազմաթիւ այլ լրատւամիջոցներ եւս:

Սոցցանցերի թուրք օգտատէրերից շատերը եւս բաւական ծայրայեղ են արձագանգել տաճարի հրդեհին: Ոմանք գրում էին, որ դա պատիժ է Եւրոպային` Նոր Զելանդիայի ահաբեկչութեանն ու մուսուլմանների այլ սպանութիւններին համարժէք պատասխան չտալու համար, ոմանք էլ յիշատակում էին, որ դա Ալլահի պատիժն է Հայոց Ցեղասպանութեան վերաբերեալ դիրքորոշմանը` կոչ անելով ֆրանսիացիներին օգնութեան համար դիմել իրենց բարեկամ հայերին:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։