Հա

Քաղաքական

06/05/2019 - 13:00

ԱՄՆ-ն աւիակիր տեխնիկա եւ ռմբակոծիչ է տեղակայել Միջին Ասիայում «Իրանին նախազգուշացնելու» նպատակով

Միացեալ Նահանգներն աւիակիր ծովային տեխնիկա եւ ռմբակոծիչ է տեղակայել Միջին Արեւելքում` Իրանին «յստակ եւ անսխալական մեսիջ» ուղարկելու նպատակով:

«alikonline.ir» - Միացեալ Նահանգներն աւիակիր ծովային տեխնիկա եւ ռմբակոծիչ է տեղակայել Միջին Արեւելքում` Իրանին «յստակ եւ անսխալական մեսիջ» ուղարկելու նպատակով: Այս մասին ըստ «Yerkir.am»-ի՝ տեղեկացնում է «BBC»-ն:

ԱՄՆ ազգային անվտանգութեան խորհրդական Ջան Բոլթոնի խօսքով` իրենք նման քայլ անելով` գործել են «ի պատասխան մի շարք մտահոգիչ ցուցումների եւ զգուշացումների»: Նա նաեւ յաւելել է, որ «ԱՄՆ-ն իրանական ռեժիմի հետ պատերազմել չի ցանկանում, բայց մենք ամբողջովին պատրաստ ենք հակահարւած հասցնել անհրաժեշտութեան դէպքում. դրանք կը լինեն թէ' կանոնաւոր իրանական ուժերի, թէ' Իսլամական յեղափոխական պահպանողականների կորպուսի եւ թէ' այլ անձանց կողմից»:

Միեւնոյն ժամանակ «Reuters» լրատւական գործակալութիւնը`վկայակոչելով տեղի անանուն պաշտօնեայի խօսքերը, նշում է, որ ռազմակայանի տեղակայումը հիմնւած է ԱՄՆ ուժերի վրայ իրանական ուժերի կողմից հնարաւոր յարձակումից պաշտպանւելու ու հակահարւած տալու համար:

Յաւելենք նաեւ, որ նաւը գտնւում է Եւրոպայում դեռեւս ապրիլի վերջից:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։