Հա

Քաղաքական

15/07/2019 - 12:40

Վենետիկի յանձնաժողովը ողջամիտ չի համարել ՍԴ «դատաւոր»-«անդամ» բառախաղը

Սահմանափակ տարածմամբ հրապարակւել է Վենետիկի յանձնաժողովի 119-րդ նստաշրջանի (յունիսի 21-22) արձանագրութիւնը, որը յոյժ կարեւոր նկատառումներ է պարունակում Հայաստանում ընթացող գործընթացների վերաբերեալ։

«alikonline.ir» - Սահմանափակ տարածմամբ հրապարակւել է Վենետիկի յանձնաժողովի 119-րդ նստաշրջանի (յունիսի 21-22) արձանագրութիւնը, որը յոյժ կարեւոր նկատառումներ է պարունակում Հայաստանում ընթացող գործընթացների վերաբերեալ։ Այս մասին ըստ «Yerkir.am»-ի՝ յայտարարութիւն է տարածել «Իրաւական ուղի» հասարակական կազմակերպութիւնը:

Արձանագրութեան մէջ մասնաւորապէս ասւած է.

«1. Եւրոպայից ժամանած պատւիրակութեանի հետ քննարկումների արդիւնքում ՀՀ իշխանութիւններն ընդունել են, որ գործող դատաւորների համընդհանուր վեթինգը ո՛չ անհրաժեշտ է, ո՛չ էլ օգտակար։

2. Եւրոպայից ժամանած պատւիրակութիւնը եւ ՀՀ իշխանութիւնները համաձայնութեան են եկել, որ վեթինգի փոխարէն պէտք է ուժեղացնել կարգապահական ընթացակարգերը՝ դրանք կապակցելով եկամուտների եւ գոյքի յայտարարագրման համակարգին։

3. Վենետիկի յանձնաժողովում ողջամիտ չի համարւել Սահմանադրական դատարանի «դատաւոր»-«անդամ» բառախաղը։

4. Սահմանադրական դատարանի դատական կազմի հետագայ պաշտօնավարումը նախատեսող դրոյթը (ՀՀ Սահմանադրութեան 213-րդ յօդւած) Վենետիկի յանձնաժողովում համարում են «յստակ» եւ «աներկբայ»։

5. Վենետիկի յանձնաժողովում մտահոգիչ է գնահատւել Վահէ Գրիգորեանի յայտնի պնդումները ՀՀ խորհրդարանի կողմից ողջունելը։

6. Վենետիկի յանձնաժողովում տեսնում են Սահմանադրական դատարանի գործող դատաւորների մանդատի նկատմամբ միջամտութեան վտանգ»։

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։