Հա

Քաղաքական

29/07/2019 - 11:10

Հելգա Շմիտն ամփոփել է Վիեննայի նիստի արդիւնքները

Միջուկային գործարքի համատեղ յանձնաժողովի եւրոպական կողմի ղեկավար Հելգա Շմիտը երէկ` յուլիսի 28-ին, յայտարարութիւն է տարածել, որտեղ ամփոփել է արտահերթ նիստի արդիւնքները:

«alikonline.ir» - Միջուկային գործարքի համատեղ յանձնաժողովի եւրոպական կողմի ղեկավար Հելգա Շմիտը երէկ` յուլիսի 28-ին, յայտարարութիւն է տարածել, որտեղ ամփոփել է արտահերթ նիստի արդիւնքները. փոխանցում է ԻՍՆԱ-ն:

Յայտարարութեան մէջ մասնաւորապէս ասւած է. «Միջուկային գործարքի համատեղ յանձնաժողովի Վիեննայի արտահերթ նիստը գումարւեց Ֆրանսիայի, Գերմանիայի Մեծ Բրիտանիայի եւ Իրանի պահանջով, որի ժամանակ կարեւորւեց Միջուկային համապարփակ համաձայնագրի բոլոր կողմերի ստանձնած պարտաւորութիւնների արդիւնաւէտ իրականացման անհրաժեշտութիւնը:

Նիստը գումարւել է Հելգա Շմիտի նախագահութեամբ եւ Միջուկային համապարփակ համաձայնագրի E3+2 կողմերի (Չինաստան, Ֆրանսիա, Գերմանիա, Ռուսաստան, Մեծ Բրիտանիա), Իրանի ԱԳ նախարարների տեղակալների մասնակցութեամբ:

Նիստի ժամանակ կողմերը ընդգծել են համաձայնագրի պահպանման եւ իրագործման անհրաժեշտութեանը՝ նշելով որ Միջուկային յանձնարարութիւնները եւ պատժամիջոցների վերացումը համարւում են համաձայնագրի երկու կարեւոր դրոյթներից:

Միաժամանակ կողմերը շեշտել են յանձնաժողովի բոլոր որոշումների իրագործան անհրաժեշտութեան, մասնաւորապէս կողմերի միջեւ պատժամիջոցների վերացման եւ միջուկային ծրագրերի վերաբերեալ կողմերի միջեւ կառուցողական երկխօսութեան ձեւաւորման եւ խորացման կարեւորութիւնը»:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։