Հա

Քաղաքական

30/07/2019 - 14:20

«ԱՄՆ-ում 2001 թ. սեպտեմբերի 11-ին ահաբեկչութեան կազմակերպիչներից մէկը պատրաստ է վկայութիւն տալ Սաուդական Արաբիայի դէմ». «The Wall Street Journal»

ԱՄՆ-ում 2001 թւականի սեպտեմբերի 11-ի ահաբեկչութեան կազմակերպիչներից Խալիդ Շէյխ Մոհամմեդը յայտարարել է` պատրաստ է ցուցմունք տալ դատարանում այն մարդկանց եւ ընկերութիւնների կողմից, որոնք յայցեր են ներկայացրել Սաուդական Արաբիայի դէմ, սակայն միայն այն պարագայում, եթէ ԱՄՆ իշխանութիւններն իր համար մահապատիժ չպահանջեն:

«alikonline.ir» - ԱՄՆ-ում 2001 թւականի սեպտեմբերի 11-ի ահաբեկչութեան կազմակերպիչներից Խալիդ Շէյխ Մոհամմեդը յայտարարել է` պատրաստ է ցուցմունք տալ դատարանում այն մարդկանց եւ ընկերութիւնների կողմից, որոնք յայցեր են ներկայացրել Սաուդական Արաբիայի դէմ, սակայն միայն այն պարագայում, եթէ ԱՄՆ իշխանութիւններն իր համար մահապատիժ չպահանջեն: Այս մասին ըստ «Yerkir.am»-ի՝ յայտնում է «The Wall Street Journal»-ը:

Աւելի վաղ ԱՄՆ-ում 2001 թւականի սեպտեմբերի 11-ի զոհերի հարազատներն ու բարեկամները կոլեկտիւ յայց էին ներկայացրել Սաուդական Արաբիայի դէմ` մեղադրելով նրան «Ալ Ղաիդա» ահաբեկչական խմբաւորմանը ֆինանսական եւ այլ աջակցութիւն ցուցաբերելու մէջ։ Դատական յայցը ներկայացւել է 800 մարդու անունից՝ արաբական երկրի կառավարութիւնից փոխյատուցում ստանալու նպատակով։  

Որոշ ժամանակ անց ԱՄՆ աւելի քան երկու տասնեակ ապահովագրական ընկերութիւններ 4.2 մլրդ. դոլարի յայց են ներկայացրել Սաուդական Արաբիայի երկու բանկերի եւ ընկերութիւնների դէմ, որոնք առչութիւն ունեն Ուսամա բին Լադէնի ընտանիքի հետ: Նրանք յայց են ներկայացրել նաեւ մի քանի բարեգործական կազմակերպութիւնների դէմ 2001-ի սեպտեմբերի 11-ի ահաբեկչութեան վերաբերեալ:

Խալիդ Շէյխ Մոհամմեդի առաջարկութիւնն արւել է նամակում, որն ուղարկւել է դատարան՝ զոհերի հարազատներին եւ ընկերութիւններին ներկայացնող փաստաբաններին։ Ամերիկեան Գուանտանամօ բանտում պահւող Մոհամմեդը թէեւ նշել է, որ այս պահին պատրաստ չէ ցուցմունքներ տալ, այնուամենայնիւ, ասել է, որ «պոտենցիալ մահապատժի բացակայութեան դէպքում հնարաւոր կը դառնայ աւելի լայն համագործակցութիւնը»։

Նշւում է նաեւ, որ Սաուդական Արաբիան ներկայացնող փաստաբանը հրաժարւել է մեկնաբանութիւններ տալուց:

Լրատւամիջոցը տեղեկացնում է նաեւ, որ աւելի վաղ Կոնգրեսն ընդունել էր օրէնք, որով հնարաւորութիւն է տրւում սեպտեմբերի 11-ի զոհերի ժառանգներին դատի տալու Սաուդական Արաբիային, որի քաղաքացիներ էր ահաբեկիչների մեծ մասը։ ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբաման վետօ էր դրել աւելի վաղ Կոնգրեսի ընդունած օրինագծի վրայ, բայց Սենատին յաջողւեց յաղթահարել վետոն` ձայների` 97:1 յարաբերակցութեամբ:

 

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։