Հա

Քաղաքական

30/07/2019 - 14:50

2019 թւականի ԱՄՆ նախագահական ընտրութիւններ. դեմոկրատների մօտ առաջատարը Բայդէնն է

ԱՄՆ 2020 թւականի նախագահական ընտրութիւնների նախընտրական պայքարի շրջանակում, անցկացւած սոցհարցումները վկայում են, որ ԱՄՆ նախկին փոխնախագահ Ջօ Բայդէնը գերազանցում է դեմոկրատների նախագահութեան միւս բոլոր թեկնածուներին:

«alikonline.ir» - ԱՄՆ 2020 թւականի նախագահական ընտրութիւնների նախընտրական պայքարի շրջանակում, անցկացւած սոցհարցումները վկայում են, որ ԱՄՆ նախկին փոխնախագահ Ջօ Բայդէնը գերազանցում է դեմոկրատների նախագահութեան միւս բոլոր թեկնածուներին:

Ինչպէս վկայում է Quinnipiac University Poll հարցումների ազգային կենտրոնի սոցհարցման արդիւնքները, սենատոր Բայդէնը վաստակելով հարցւածների 19 %-ի համակրանքը յայտնւել է առաջին հորիզոնականում: Նրան յաջորդում է սենատոր Էլիզաբետ Վորէնը:

Հարցումը ցոյց է տւել, որ Սենատոր Վորէնը, բարլելաււել է դիրքերը եւ երկրորդ հորիզոնականում է յայտնւել 15%-ով:

Ինչ վերաբերում է երրորդ հորիզոնականում յայտնւած սենատոր Կամելա Հերիսին, ապա նրան վաստահել են հարցւածների 12%-ը: Սենատոր Բերնի Սանդերսն էլ 11%-ով չորրորդն է:

Միեւնոյն ժամանակ, նշենք նաեւ, որ յուլիսի 2-ի դրութեամբ իրականացւած հարցման արդիւնքները ցոյց էին տալիս, որ դեպատի ընթացքում Բայդէնից կրած պարտութիւնից յետոյ, Հերիսի օգտին պատրաստ էին քւարկել ընտրողների 20%-ը: Այդ հարցման ժամանակ Վորէնը 14%-ով երրորդ հորիզոնականում էր:

Նշենք, որ հասարակական կարծիքի հարցման արդիւնքները հրապարկւել են դեմոկրատների հերթական նախընտրական հեռուստաբանավէճի նախօրէին, որը կայանալու է այսօր եւ վաղը՝ Դետրոյթում:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։