Միացեալ Նահանգները հետախուզական տեղեկութիւններ են ստացել «Ալ-Ղայիդա» ահաբեկչական ցանցի հիմնադիր Ուսամա բէն Լադենի որդի եւ ժառանգորդ Համզա բէն Լադենի մահւան մասին:
«alikonline.ir» - Միացեալ Նահանգները հետախուզական տեղեկութիւններ են ստացել «Ալ-Ղայիդա» ահաբեկչական ցանցի հիմնադիր Ուսամա բէն Լադենի որդի եւ ժառանգորդ Համզա բէն Լադենի մահւան մասին: Այս մասին ըստ Tert.am-ի յայտնում է ամերիկեան NBC հեռուստաալիքը՝ վկայակոչելով ԱՄՆ վարչակազմի երեք ներկայացուցչի:
Ինչպէս աղբիւրը նշում է, պաշտօնեաները յաւելեալ տեղեկութիւն չեն տրամադրել նրա մահւան վայրի, հանգամանքների կամ ԱՄՆ-ի հնարաւոր ներգրաււածութեան մասին:
ԱՄՆ-ն աւելի վաղ մինչեւ մէկ մլն. դոլարի պարգեւավճար էր խոստացել Համզայի մասին տեղեկութեան համար: Նրա դէմ գործում են ԱՄՆ պատժամիջոցները: Պետքարտուղարութեան տւեալներով՝ նա պաշտօնապէս գրանցւած է «Ալ-Ղայիդա»-ի շարքերում եւ հանդէս է գալիս արեւմտեան երկրների մայրաքաղաքների դէմ յարձակումներ իրականացնելու կոչերով:
Այս տարւայ գարնանը ԱՄՆ Պետքարտուղարութեան դիւանագիտական անվտանգութեան բիւրօն յայտնել էր, որ Համզան կարող է թաքնւելիս լինել Աֆղանստանի եւ Պակիստանի սահմանին կամ Իրանում: