Հա

Քաղաքական

03/08/2019 - 09:20

Վաէզին Էրդողանի հետ քննարկել է թուրք-իրանական համագործակցութեան ամրապնդման ուղիները

Նախագահի աշխատակազմի ղեկավար Մահմուդ Վաէզին Անկարայում, Թուրքիայ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ քննարկել է համատեղ հետաքրքրութիւն ներկայացնող բոլոր ոլորտներում, թուրք-իրանական համագործակցութեան ամրապնդման ուղիները:

«alikonline.ir» - Նախագահի աշխատակազմի ղեկավար Մահմուդ Վաէզին Անկարայում, Թուրքիայ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ քննարկել է համատեղ հետաքրքրութիւն ներկայացնող բոլոր ոլորտներում, թուրք-իրանական համագործակցութեան ամրապնդման ուղիները. տեղեկացնում է ԻՌՆԱ-ն:

Հանդիպման ժամանակ, կողմերը քննարկել են տարածաշրջանային վերջին իրադարձութիւնները, երկկողմ եւ բազմակողմ ձեւաչափով համագործակցութեան ուղիները, որոնք ուղղւած կը լինեն տարածաշրջանային կայունութեան, անվտանգութեան եւ զարգացման գործընթացների ամրապնդմանը:

Վաէզին եւ Էրդողանն անդրադարձել են նաեւ Իրանի, Թուրքիայի եւ Ռուսաստանի նախագահների մասնակցութեամբ, Թուրքիայում կայանալիք Աստանայի գործընթացի գագաթնաժողովի, ինպէս նաեւ՝ Իրան-Թուրքիա համագործակցութեան համատեղ յանձնաժողովի հերթական նիստի հետ կապւած հարցերին:

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։