Հա

Քաղաքական

03/08/2019 - 11:30

«Պեկինը դէմ է ԱՄՆ-ի՝ Իրանի դէմ միակողմանի պատժամիջոցներին». ՉԻնաստանի ԱԳՆ խօսնակ

Ամառային արձակուրդների նախօրէին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ, Չինաստանի ԱԳ նախարարութեան պաշտօնական ներկայացուցիչ Հուա Չոն Իինգը կրկին պաշտպանել է Միջուկային համապարփակ համաձայնագիրն ու դատապարտել է ԱՄՆ-ի՝ Իրանի դէմ միակողմանի պատժամիջոցները:

«alikonline.ir» - Ամառային արձակուրդների նախօրէին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ, Չինաստանի ԱԳ նախարարութեան պաշտօնական ներկայացուցիչ Հուա Չոն Իինգը կրկին պաշտպանել է Միջուկային համապարփակ համաձայնագիրն ու դատապարտել է ԱՄՆ-ի՝ Իրանի դէմ միակողմանի պատժամիջոցները. յայտնում է ԻՌՆԱ-ն:

«Միջուկային գործարքը բազմակողմանի համաձայնագիր է, որը հաստատւել է ՄԱԿ-ի Անվտանգութեան խորհրդի կողմից, եւ կարևորագոյն նշանակութիւն ունի միջուկային զէնքերի չտարածման եւ Մերձաւոր Արեւելքում խաղաղութեան եւ կայունութեան մեխանիզմի պահպանման համար, եւ պէտք է իրականացւի լիարժէքօրէն եւ արդիւնաւէտ»,- ասել է Չինաստանի ԱԳՆ մամուլի խօսնակը: Նա անդրադարձել է նաեւ Իրանի դէմ սահմանւած ԱՄՆ միակողմանի պատժամիջոցներին՝ ընդգծելով. «Չինաստանը մշտապէս դէմ է արտայայտւել միակողմանի, միջամտողական բնոյթի պատժամիջոցներին, եւ Միջուկային գործարքի միւս կողմերի հետ միանշանակ պաշտպանում է համաձայնագիրը պահպանելու եւ կիրառելու իր օրինական իրաւունքը»:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։