Հա

Քաղաքական

04/08/2019 - 14:20

Կորման. «Աւստրալիան Պարսիծ ծոցում ամերիկեան կոալիցիային միանալու որոշում չի ընդունել»

ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպէօն կրկին հանդէս է եկել հակաիրանական յայտարարութեամբ, նշելով թէ իբր Իրանը խաթարում է Հորմոզի նեղուցի անվտագութիւնը:

«alikonline.ir» - ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպէօն կրկին հանդէս է եկել հակաիրանական յայտարարութեամբ, նշելով թէ իբր Իրանը խաթարում է Հորմոզի նեղուցի անվտագութիւնը. յայտնում է ԻՍՆԱ-ն:

ԱՄՆ պետքարտուղարութիւնը Twitter-ի իր միկրոբլոգում հրապարակել է հատւածներ Մայք Պոմպէոյի եւ Աւստրալիայի իր գործընկերոջ Մատիաս Կորմանի հետ ունեցած համատեղ ասուլիսից, որտեղ ԱՄՆ պետքարտուղարն Իրանին մեղադրել է Հորմոզի նեղուցում միջազգային նաւագնացութեան դէմ լայնամաշտաբ յարձակումներ իրականացնելու մէջ:

Մամուլի ասուլիսի ժամանակ աւստրալացի դիւանագէտն էլ իր հերթին ընդգծել է. «Աստրալիան Պարսից ծոցում նաւագնացութեան անվտանգութեան ապահովման ամերիկեան առաքելութեանը միանալու մասին ոչ մի որոշում չի ընդունել»:

Յիշեցնենք, որ աւելի վաղ ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպէօն յայտարարել էր, թէ Աւստրալիան Պարսից ծոցի նաւագնացութեան անվտանգութեան ապահովման ամերիկեան առաքելութեանը միանալու որոշում է ընդունել, ինչն էլ չի հաստատել Աւստրալիայի ԱԳՆ ղեկավարը:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։