ԱՄՆ արտաքին քաղաքական գերատեսչութեան ղեկավար Մայք Պոմպէոն կրկին հանդէս է եկել հակաիրանական յայտարարութեամբ՝ նշելով, թէ իբր Իրանի դէմ ԱՄՆ-ի կիրառած պատժամիջոցները երկրի համակարգի թուլացման պատճառ է դարձել: Այս մասին ըստ ԻՍՆԱ-ի՝ նա գրել է USA Today պարբերականում:
«alikonline.ir» - ԱՄՆ արտաքին քաղաքական գերատեսչութեան ղեկավար Մայք Պոմպէոն կրկին հանդէս է եկել հակաիրանական յայտարարութեամբ՝ նշելով, թէ իբր Իրանի դէմ ԱՄՆ-ի կիրառած պատժամիջոցները երկրի համակարգի թուլացման պատճառ է դարձել: Այս մասին ըստ ԻՍՆԱ-ի՝ նա գրել է USA Today պարբերականում:
Պոմպէոն իր հակաիրանական յօդւածի մէջ մասնաւրապէս նշել է. «ԱՄՆ-ն Իրանի դէմ առաւելագոյն ճնշման քաղաքականութեան եւ ֆինանսական մուտքերի սահմանափակման միջոցով, ցանկանում է Թեհրանին ստիպել բանակցութիւններ վարել նոր միջուկային համաձայնագրի շուրջ»:
Ըստ Պոմպէոյի՝ Իրանի հետ համապարփակ նոր համաձայնագրի կարեւոր շեշտադրումները համարւելու են՝ Իրանի միջուկային ծրագրերը, բալիստիկ հրթիռները, Իրանի կողմից ահաբեկչական խմբաւորումների հովանաւորութեան եւ ԱՄՆ-ի քաղաքացիների անօրինական ձեռբակալման շուրջ վերահսկողութեան սահմանումը:
Պոմպէոն չանդրադառնալով տարածաշրջանում ԱՄՆ ահաբեկչական գործողութիւններին, Իրանին մեղադրել է տարածաշրջանում ահաբեկչութեանը եւ բռնութեանն աջակցելու մէջ: