Հա

Քաղաքական

27/08/2019 - 08:40

G7-ի անդամ երկրները Ամազոնի անտառային հրդեհների դէմ պայքարի համար 22 մլն. դոլար կը տրամադրեն

G7 գագաթնաժողովի ժամանակ միաւորման անդամ երկրները համաձայնութեան են եկել Ամազոնի խոնավ արեւադարձային անտառներում բռնկւած ռեկորդային թւով հրդեհների դէմ պայքարին ֆինանսական օժանդակութիւն հատկացնելու շուրջ:

«alikonline.ir» - G7 գագաթնաժողովի ժամանակ միաւորման անդամ երկրները համաձայնութեան են եկել Ամազոնի խոնավ արեւադարձային անտառներում բռնկւած ռեկորդային թւով հրդեհների դէմ պայքարին ֆինանսական օժանդակութիւն հատկացնելու շուրջ: Այս մասին ըստ Tert.am-ի՝ հաղորդում է BBC-ն:

Ֆրանսիայի նախագահ Էմանուէլ Մակրոնի խօսքով՝ G7-ի երկրները՝ Կանադան, Ֆրանսիան, Գերմանիան, Իտալիան, Ճապոնիան, Մեծ Բրիտանիան եւ ԱՄՆ-ն, 22 մլն. դոլար կը տրամադրեն անտառային հրդեհների դէմ պայքարին:

Մակրոնը յստակեցրել է, որ ֆինանսաւորումն «անմիջապէս» հասանելի կը լինի եւ հիմնականում ուղղւած կը լինի աւելի շատ հրշէջ ինքնաթիռների ներգրաւմանը:

Բրազիլիայի նախագահ Ժայիր Բոլսոնարուն, որը վերջին օրերին Մակրոնի հետ հանրային վէճի մէջ է մտել, նրան մեղադրել է «Ամազոնի նկատմամբ անխոհեմ եւ անհիմն յարձակումների» համար: Նրա խօսքով՝ Մակրոնն իր մտադրութիւնները թաքցնում է G7-ի դաշնակցութեան գաղափարի յետեւում եւ փորձում է փրկել Ամազոնի անտառները, ասես իրենք «գաղութ կամ անտէր հող» լինեն:

Ամազոնի խոնաւ արեւադարձային անտառն աշխարհում ամենամեծն է եւ կենսական նշանակութիւն ունի տարբեր գազերի արտանետումների կլանման գործում: Այն նաեւ աշխարհում դանդաղեցնում է գլոբալ տաքացումը:

Հրդեհների թւի ռեկորդային աճի համար քննադատները մեղադրում են երկրի նախագահ Ժայիր Բոլսոնարուին, որը, նրանց խօսքով, չի կանգնեցնում անտառահատումներն ու ֆերմերներին խրախուսում է ընդլայնել իրենց տարածքները:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։