Բրազիլիայի կառավարութիւնը կը հրաժարւի Ամազոնի արեւադարձային անտառները պատուհասած աննախադէպ հրդեհի դէմ պայքարի նպատակով G7-ի անդամ երկրների յատկացրած գումարից:
«alikonline.ir» - Բրազիլիայի կառավարութիւնը կը հրաժարւի Ամազոնի արեւադարձային անտառները պատուհասած աննախադէպ հրդեհի դէմ պայքարի նպատակով G7-ի անդամ երկրների յատկացրած գումարից: Այս մասին ըստ CNN-ի՝ յայտարարել է Բրազիլիայի նախագահի քաղաքացիական գրասենեակի ղեկավար Օնեքս Լորենցոնը:
«Միգուցէ ֆինանսական այդ օգնութիւնն աւելի անհրաժեշտ լինի եւրոպական երկրների անտառների հրդեհները մարելու համար: Մակրոնը չկարողացաւ խուսափել Աստւածամօր տաճարում բռնկւած հրդեհից եւ դեռ մտադիր է մեզ ինչ-որ բա՞ն սովորեցնել: Նա դեռ շատ գործեր ունի տանը` Ֆրանսիայում»,- ասել է նա՝ յաւելելով, որ իր Բրազիլիան ցանկացած երկրի կարող է սովորեցնել, թէ ինչպէս է պէտք պահպանել անտառները:
Յիշեցնենք, որ Բիարիցում կայացած G7-ի գագթնաժողովի արդիւնքում, արդիւնաբերական եօթ երկրների ղեկավարները համաձայնւել էին 22 մլն. դոլար տրամադրել Բրազիլիային, Ամազոնի արեւադարձային անտառների հրդեհի դէմ պայքարի համար: