Հա

Քաղաքական

28/08/2019 - 08:40

«Փորձում ենք մեղմացնել լարւածութիւնը Մերձաւոր Արեւելքում». Ճապոնիայի ԱԳՆ

Ճապոնիայի ԱԳ նախարար Տարօ Կոնոն մտահոգւած է Մերձաւոր Արեւելքում առկայ լարւածութեան կապակցութեամբ:

«alikonline.ir» - Ճապոնիայի ԱԳ նախարար Տարօ Կոնոն մտահոգւած է Մերձաւոր Արեւելքում առկայ լարւածութեան կապակցութեամբ: Այս մասին  նա ասել է Եոկոհամայում, Իրանի իր գործընկեր Մոհամմադ Ջաւադ Զարիֆի հետ հանդիպման աւարտից յետոյ կայացած մամուլի ասուլիսի ժամանակ՝ յայւելելով, որ Տոկիոն կօգնի տարածաշրջանում լարւածութեան թուլացմանը. տեղեկացնում է ԻՍՆԱ-ն:

Հանդիպաման ընթացքում կողմերը քննարկել են երկկողմ յարաբերութիւնները, Միջուկային համապարփակ համաձայնագրի իրականացման հետ կապւած դիւանագիտական վերջին զարգացումները, տարածաշրջանային եւ միջազգային ամենակարեւոր խնդիրները, ներառեալ Պարսից ծոցի եւ Մերձաւոր Արեւելքի պայմանները, ինչպէս նաեւ՝ համատեղ հետաքրքրութիւն ներկայացնող այլ հարցեր:

«Մենք անհանգստացած ենք Մերձաւոր Արեւելքում առկայ լարւածութեամբ եւ յուսով ենք, որ դիւանագիտական ​​ջանքեր կը գործադրւեն այդ լարւածութիւնը կարգաւորելու համար»,- հանդիպմանը հետեւած համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Ճապոնիայի ԱԳՆ ղեկավարը:

Տարօ Կոնոն նշել է, որ Ճապոնիան յուսով է, որ Իրանը հաւատարիմ կը մնայ Միջուկային գործարքին. «Նոյնիսկ խաղաղ նպատակներով էլ Իրանի համար կայ ուրանի հարստացման սահմանափակում: Յուսով ենք, որ Իրանը հնարաւորինս շուտ կը վերսկսի համաձայնագրի լիարժէք իրականացումը»,- ասել է նա:

Զարիֆն էլ շեշտել է, որ Պարսից ծոցի անվտանգութիւնն Իրանի Իսլամական Հանարապետութեան անմիջական շահերից է բխում: «Այս լարւածութիւնը կարգաւորելու համար մեզ անհրաժեշտ են երկկողմ եւ տարածաշրջանային խորհրդակցութիւններ: Իրանը եւ Ճապոնիան երկուսն էլ ունեն յատուկ հետաքրքրութիւն էներգետիկ շուկայի, ինչպէս նաեւ՝ Պարսից ծոցում անվտանգութեան եւ կայունութեան վերաբերեալ»,- ասել է Իրանի արտաքին քաղաքական գերատեսչութեան ղեկավարը:

Յիշեցնենք, որ ԱԳ նախարար Մոհամմադ Ջաւադ Զարիֆը, արեւելաասիական ուղեւորութեան շրջանակում գտնւում է Ճապոնիայում: Այսօր նախատեսւում է նրա հանդիպումը Ճապոնիայի վարչապետ Շինզօ Աբէի հետ:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։