Հա

Քաղաքական

02/09/2019 - 12:20

ՄԱԿ գլխաւոր քարտուղարը Իսրայէլին եւ Լիբանանին զսպւածութեան կոչ է արել

ՄԱԿ գլխաւոր քարտուղար Անտոնիօ Գուտերեշը Իսրայէլին եւ Լիբանանին զսպւածութեան կոչ է արել վերջին հրետակոծութիւնների հետ կապւած, որոնք տեղի են ունեցել երկու պետութիւնների սահմանակից տարածքներում։ Գլխաւոր քարտուղարի դիրքորոշումը կիրակի ներկայացրել է նրա պաշտօնական ներկայացուցիչ Սթեֆան Դիւժարիկը:

«alikonline.ir» - ՄԱԿ գլխաւոր քարտուղար Անտոնիօ Գուտերեշը Իսրայէլին եւ Լիբանանին զսպւածութեան կոչ է արել վերջին հրետակոծութիւնների հետ կապւած, որոնք տեղի են ունեցել երկու պետութիւնների սահմանակից տարածքներում։ Գլխաւոր քարտուղարի դիրքորոշումը կիրակի ներկայացրել է նրա պաշտօնական ներկայացուցիչ Սթեֆան Դիւժարիկը: Ըստ News.am-ի՝ տեղեկացնում է «ՏԱՍՍ»-ը։

«Գլխաւոր քարտուղարը լրջօրէն անհանգստացած է «երկնագոյն գծում» տեղի ունեցող միջադէպերից։ Նա կողմ է առաւելագոյն զսպւածութեան եւ կոչ է անում բոլոր կողմերին դադարեցնել ցանկացած գործողութիւն, որոնք խախտում են 1701 բանաձեւը եւ սպառնում մարտական գործողութիւնների դադարեցման (ռեժիմին)»,- ասել է Դիւժարիկը մամուլի ծառայութեան տարածած յայտարարութիւնում։

Կիրակի շիական «Հեզբօլլահ»-ի զինեալները հակատանկային հրթիռով խոցել են իսրայէլական «Վոլֆ» զրահամեքենան Աֆիֆիմ բնակավայրի բանակային զօրանոցի մօտ։ Դրա հետեւանքով, «Հեզբօլլահ»-ի տւեալներով, հրէական պետութեան զինծառայողները կորուստներ են ունեցել։

Ի պատասխան՝ իսրայէլական հրետանին մօտ երկու ժամ կրակ է բացել Լիբանանի հարաւի ուղղութեամբ։ Ինչպէս տեղեկացրել է հրէական պետութեան վարչապետ Բենիամին Նեթանեահուն,  զօրքերն արձակել են 100 ական դէպի այն շրջանը, որտեղից կատարւել է յարձակումը։ Նրա խօսքով՝ իսրայէլցի զինւորականներից ոչ մէկը զինւած յարձակման ժամանակ չի տուժել։

Al Hadath հեռուստաալիքը, այնուամենայնիւ, իր ռեպորտաժում ցուցադրել է, թէ ինչպէս են ուղղաթիռները վիրաւոր զինւորներին հասցնում Հայֆայի «Ռամբամ» հոսպիտալ։

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։