Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Չեխիայի նախագահ Անդրէյ Բաբիշի հետ հանդիպման ժամանակ անդրադարձել է Իդլիբում ծաւալւող գործողութիւններին:
«alikonline.ir» - Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Չեխիայի նախագահ Անդրէյ Բաբիշի հետ հանդիպման ժամանակ անդրադարձել է Իդլիբում ծաւալւող գործողութիւններին. յայտնում է Yerkir.am-ը:
«Իրադրութիւնը սիրիական Իդլիբում նման է աւելի վաղ Հալէպում տիրող վիճակին, որը գրեթէ ամբողջապէս ոչնչացւել էր Բաշշար Ասադի զօրքերի յարձակումներից: Իդլիբը աստիճանաբար վերանում է: Այնպէս, ինչպէս վերացաւ եւ գետնին հաւասարւեց Հալէպը»,- Էրդողանի խօսքերը մէջբերել է Anadolu գործակալութիւնը:
Նա նշել է, որ նման իրավիճակում «անհնար է լռել» եւ պատրաստւում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ քննարկել Իդլիբի խնդիրը ՄԱԿ-ի Գլխաւոր ասամբլեայում:
«Թուրքիան շարունակելու է փորձեր ձեռնարկել Սիրիայում անվտանգութեան գօտի ստեղծելու ուղղութեամբ, եւ նպատակ չունենք վռնդել սիրիացի փախստականներին»,- ասել է Էրդողանը:
Նշենք, որ Թուրքիան եւ ԱՄՆ-ը շարունակում են Սիրիայի հիւսիսային մասում անվտանգութեան գօտի ստեղծելուն ուղղւած բանակցութիւնները: Թուրքիան պնդում է, որ գօտին պէտք է լինի թուրք-սիրական սահմանից 30-40 կմ. խորութեամբ, ինչին ընդդիմանում է ԱՄՆ-ը: