Հա

Քաղաքական

05/09/2019 - 10:50

Մեկնարկել է Հնդկական ովկիանոսի երկրների միութեան երրորդ համաժողովը

Բանգլադեշի մայրաքաղաք Դակայում, այսօր՝ առաւօտեան մեկնարկել է Հնդկական ովկիանոսի երկրների միութեան երրորդ համաժողովը:

«alikonline.ir» - Բանգլադեշի մայրաքաղաք Դակայում, այսօր՝ առաւօտեան մեկնարկել է Հնդկական ովկիանոսի երկրների միութեան երրորդ համաժողովը. տեղեկացնում է ԻՌՆԱ-ն:

Համաժողովին ներկայ է Իրանի ԱԳ նախարար Մոհամմադ Ջաւադ Զարիֆը:

Նշենք, որ Հնդկական ովկիանոսի երկրների միութիւնը հիմնադրւել է 1997 թւականին, Հնդկաստանի եւ Մաւրիկիոսի նախաձեռնութեամբ: Միութեան նստավայրը Մաւրիկիոսում է:

Միութեանն անդամակցում են Հնդկաստանը, Մաւրիկիոսը, Հարաւայն Աֆրիկան, Իրանը, Սինգապուրը, Մալայզիան, Ինդոնեզիան, Թաիլանդը, Շրիլանկան, Աւստրալիան, Արաբական Միացեալ Էմերիութիւնները, Օմանը, Եմէնը, Բանգլադեշը, Քենիան, Տանզանիան, Մադագասկարը, Մոզամբիկը եւ Սէյշելները:

Դիտորդ անդամի կարգավիճակ ունեն Չինաստանը, Ճապոնիան, Եգիպտոսը, Մեծ Բրիտանիան եւ Ֆրանսիան:

Դակայի համաժողովի նպատակն է օգտագործել Հնդկական ովկիանոսի կարողութիւնները տնտեսական, տրանսպորտային եւ ռեսուրսային ոլորտներում՝ հաշւի առնելով բնապահպանական նկատառումները: Համաժողովի կարգախօսն է կայուն ծովային տնտեսութեան զարգացումը եւ Հնդկական ովկիանոսում հնարաւորութիւնների օպտիմալ օգտագործումը: Նախորդ երկու համագումարները տեղի են ունեցել 2015 թւականին Մաւրիկիոսում եւ 2017 թւականին՝ Ջակարտայում:

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։