Հա

Քաղաքական

11/09/2019 - 10:40

Առնւազն 10 մարդ է յաւակնում ԱՄՆ-ի նախագահի՝ ազգային անվտանգութեան հարցերով խորհրդականի պաշտօնին

Առնւազն 10 մարդ է յաւակնում ԱՄՆ-ի նախագահի՝ ազգային անվտանգութեան հարցերով խորհրդականի պաշտօնին Ջան Բոլթոնի պաշտօնաթողութիւնից յետոյ:

«alikonline.ir» - Առնւազն 10 մարդ է յաւակնում ԱՄՆ-ի նախագահի՝ ազգային անվտանգութեան հարցերով խորհրդականի պաշտօնին Ջան Բոլթոնի պաշտօնաթողութիւնից յետոյ: Սեպտեմբերի 10-ին այդ մասին յայտնել Է CNN հեռուստաընկերութիւնը: Դոնալդ Թրամփի վարչակազմում օգնականի յաւակնորդների թւում հեռուստաընկերութիւնն առաջին հերթին նշում է Իրանի հարցով ԱՄՆ-ի յատուկ ներկայացուցիչ Բրայան Հուքին: Հաղորդում է «Արմէնպրես»-ը:

Նա ինքն Էլ, CNN-ի աղբիւրների տւեալներով՝ շահագրգռւած է այդ պաշտօնում ծառայութեան հարցում եւ լուրջ հեղինակութիւն է վայելում Սպիտակ տանը: Նրան մրցակցութիւն կարող է կազմել ԱՄՆ-ի զինւած ուժերի պաշտօնաթող գեներալ-մայոր Ռիքի Ուոդէլը, որն աւելի վաղ մէկ տարի աշխատել է ազգային անվտանգութեան հարցերով ԱՄՆ-ի նախագահի օգնական Հերբերտ Մակմասթերի տեղակալ: Հիմնական յաւակնորդների եռեակում CNN-ը ներառում Է նաեւ Հիւսիսային Կորէայի հարցերով ԱՄՆ-ի յատուկ ներկայացուցիչ Ստիւէն Բիգենին, որի թեկնածութիւնն աւեի վաղ Սպիտակ տանը քննարկւել է Ռուսաստանում ԱՄՆ-ի դեսպանի պաշտօնի համար:

Հեռուստաընկերութեան տւեալներով՝ Միացեալ Նահանգների ղեկավարի՝ ազգային անվտանգութեան հարցերով օգնականի պաշտօնին նաեւ յաւակնում են ազգային անվտանգութեան գծով Սպիտակ տան աշխատակազմի ղեկավարի պաշտօնակատար Միք Մալւենիի խորհրդական Ռոբ Բլերը, Գերմանայում ԱՄՆ-ի դեսպան Ռիչարդ Գրենէլը, Հոլանդիայում ԱՄՆ-ի դեսպան Փիթ Հուքստրան, ազգային անվտանգութեան գծով ԱՄՆ-ի փոխնախագահ Մայքլ Փենսի խորհրդական Քիթ Քելոգը, ԱՄՆ-ի զինւած ուժերի պաշտօնաթող գնդապետ Դուգլաս Մաքգրեգորը, պաշտօնաթող գեներալ Ջեք Քինը, ինչպէս նաեւ Բոլթոնին օրոք ԱՄՆ-ի Ազգային անվտանգութեան խորհրդի աշխատակազմի ղեկավար Ֆրեդ Ֆլիտցը: Թրամփը սեպտեմբերի 10-ին իր Twitter-ում յայտարարել է, որ պաշտօնաթող է արել ազգային անվտանգութեան հարցերով օգնականին:

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։