Հա

Քաղաքական

26/09/2019 - 10:38

«Թրամփի հետ չհանդիպելու նախագահի որոշումը տրամաբանակն էր». ԱԳՆ խօսնակ

 Դոնալդ Թրամփի հետ չհանդիպելու նախագահի որոշումը, միանշանակ տրամաբանական էր: Այս մասին Իրանի հեռուստատեսութեան երկրորդ ալիքի հետ զրոյցում ասել է ԱԳ նախարարութեան պաշտօնական ներկայացուցիչ Սէյէդ Աբբաս Մուսաւին. հաղորդում է ԻՌՆԱ:

«alikonline.ir»- Դոնալդ Թրամփի հետ չհանդիպելու նախագահի որոշումը, միանշանակ տրամաբանական էր: Այս մասին Իրանի հեռուստատեսութեան երկրորդ ալիքի հետ զրոյցում ասել է ԱԳ նախարարութեան պաշտօնական ներկայացուցիչ Սէյէդ Աբբաս Մուսաւին. հաղորդում է ԻՌՆԱ:

Մուսաւիին հաւաստիացրել է. «Պետական համակարգում համոզւած էին, որ Իրանի դէմ տնտեսական պատերազմի եւ առաւելագոյն ճնշման քաղաքականութեան իրագործման պայմաններում, Հանրապետութեան նախագահի եւ ԱՄՆ Նախագահ Դոնալդ Թրամփի հնարաւոր հանդիպումը այդպէս էլ չպէտք է կայանայ»:

«83 միլիոն քաղաքացու տնտեսական ահաբեկչութեան ենթարկելը, եւ նրանց իրաւունքները ոտնահարելն Իրանի իշխանութիւնների համոզմամբ՝ ահաբեկիչ պետութեան ղեկավարների հետ հանդիպման եւ բանակցութեան առաջարկի մերժման համար բաւարար արդարացւած հիմք է հանդիսացել»,- պարզաբանել է Մուսաւին:

Մուսաւին նշել է, որ Իրանը ձեւական դիւանագիտութեանը հետեւելու նպատակ չի հետապնդում. «Չհանդիպելու որոշումն ընդունւել է ուժի դիրքերից»,- յայելել է նա:

ԱԳՆ պաշտօնական ներկայացուցիչն ԱՄՆ-ի՝ Իրանի դէմ կիրռարած առաւելագոյն ճնշման քաղաքականութեան դէմ նշել է  կառավարութեան կողմից առաւելագոյն դիմադութեան ակտիւ իրականացման ուղեգիծը, ինչն ուժի մէջ է մտնում նաեւ դիմադրութեան դիւանագիտութեան  հաստատման պայմաններում:

Մուսաւին մէկ անգամ եւս հանդէս է եկել Իրանի Իսլամական Հանրպետութեան բանակցութիւններ իրականացնելու, երկխօսելու, դիւանագիտութեան, տարածաշրջանում խաղաղութեան հաստատման կարեւորութեան, եւ դրանց իրականացման հարցում իրանցիների բարձր կարողականութեան օգտին:

Իրանի արտաքին քաղաքական գերատեսչութեան ներկայացուցիչը յիշեցրել է, որ Իրանն արդէն ներկայացրել է տարածաշրջանում հակամարտութիւնների կարգաւորման իր նախագիծը, եւ ըստ նրա՝ ձեւական դիւանագիտութեան անհրաժեշտութիւն այդպէս էլ չի նկատւում:

Նա յաւելել է. «ԱՄՆ իշխանութիւններին ճանապարհը ցոյց տւեցինք, այդ երկրիրը պէտք է փոխհատուցի հասցւած վնասները եւ ընդունի իր սխալները»:

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։