Հա

Քաղաքական

10/10/2019 - 08:30

Սոցինտերնը մտահոգութիւն է յայտնում Սիրիայի հիւսիս-արեւելքում կայունութեան եւ մարդու իրաւունքների կապակցութեամբ

Սոցինտերնը խորապէս անհանգստացած է Սիրիայի հիւսիս-արեւելքում թուրքական  միակողմանի ռազմական գործողութիւններից, որոնք կարող են լուրջ հետեւանքներ ունենալ տարածաշրջանային կայունութեան, մարդու իրաւունքների եւ ահաբեկչութեան դէմ շարունակական պայքարի համար. ասւում է Սոցինտերնի տարածած յայտարարութեան մէջ:

«alikonline.ir» - Սոցինտերնը խորապէս անհանգստացած է Սիրիայի հիւսիս-արեւելքում թուրքական  միակողմանի ռազմական գործողութիւններից, որոնք կարող են լուրջ հետեւանքներ ունենալ տարածաշրջանային կայունութեան, մարդու իրաւունքների եւ ահաբեկչութեան դէմ շարունակական պայքարի համար. ասւում է Սոցինտերնի տարածած յայտարարութեան մէջ: Հաղորդում է «Yerkir.am»-ը:

«Սիրիայի հիւսիս-արեւելքում ցանկացած էսկալացիա կը յանգեցնի տառապանքի եւ տրաւմաների՝ պայմանաւորւած է բռնութեան աճով եւ տարածաշրջանում ապրող հարիւրհազարաւոր քաղաքացիական անձանց հնարաւոր տեղահանմամբ: Տեղահանւածների ճամբարներում բնակւողների համար մարդասիրական օգնութիւնը կարող է խափանւել՝ առաւելագոյն ռիսկի ենթարկելով նրանց, ովքեր արդէն ստիպւած են եղել լքել իրենց տները եւ կախւած են այդ օգնութիւնից: 

Սիրիայի իրավիճակի հետագայ ապակայունացումը եւ ԴԱԷՇ ահաբեկչական խմբաւորման հնարաւոր վերածնունդը կարող են լուրջ հետեւանք լինել Սիրիայի հիւսիսում ցանկացած չմտածւած ռազմական գործողութեան: Սիրիայի հիւսիս-արեւելքից կոալիցիոն ուժերի վաղաժամ դուրս գալը մի քանի տարի ահաբեկչութեան դէմ պայքարի առաջնագծում անցկացրած  քրդական եւ տարածաշրջանում գործող այլ ուժերին խոցելի են դարձնում՝ ԴԱԷՇ-ի վերածննդի առումով»,- ասւում է յայտարարութեան մէջ: 

Սոցինտերնը վերահաստատում է իր աջակցութիւնը սիրիացի քրդերին, որոնք եղել են այդ երկրում ահաբեկչութեան դէմ առաջնագծում եւ հիւրընկալ միջավայր են ապահովել փախստականների ու ներքին տեղահանւածների համար:

«Միջազգային հանրութիւնը չպէտք է հրաժարւի Սիրիայի քրդերից եւ Սիրիայի ժողովրդավարական ուժերից, որոնցից 11000-ն իրենց կեանքը տւել են ԴԱԷՇ-ի դէմ պայքարում:

Սիրիայի հիւսիս-արեւելքում տիրող նուրբ իրավիճակը պահանջում է զսպւածութիւն բոլորի կողմից, որպէսզի կանխւի բռնութիւնների էսկալացիան, արիւնահեղութեան աճը եւ մարդու իրաւունքների աղէտը,- նշւում է միջազգային կազմակերպութեան յայտարարութեան մէջ:

 

ՏԵՂԵԿԱՆՔ

Հայ Յեղափոխական Դաշնակցութիւնը 1996 թ. սեպտեմբերին կրկին դարձաւ Սոցիալիստական Ինտերնացիոնալի անդամ, որին կուսակցութիւնը առաջին անգամ անդամագրւել էր 1907 թ.: 2003 թ. ՀՅԴ-ն դարձաւ Սոցինտերնի լիիրաւ անդամ` դառնալով ԱՊՀ երկրներում միակ կուսակցութիւնը, որն ունի այդպիսի կարգավիճակը: Սոցինտերնի 13-րդ համագումարում, որը կայացել է 2008 թ. յունիսին Աթենքում, դաշնակցական Մարիա Թիթիզեանն ընտրւեց կազմակերպութեան փոխնախագահ: Սոցինտերնի խորհուրդը 2008 թ. նոյեմբերին Մեխիկոյում ընտրեց ՀՅԴ Բիւրոյի անդամ Մարիօ Նալբանդեանին Սոցինտերնի ԱՊՀ, Կովկասի եւ Սեւ ծովի յանձնախմբի համանախագահ, ով այժմ հանդիսանում է Սոցինտերնի փոխնախագահը: ՀՅԴ Կանանց խումբը Կանանց Սոցինտերնի անդամ է: ՀՅԴ երիտասարդական կազմակերպութիւնը` ՀԵԴ-ն, Երիտասարդ Սոցիալիստների Միջազգային միութեան անդամ է եւ Սոցիալիստ Երիտասարդների Եւրոպական համայնքի դիտորդ անդամ։

Յարակից լուրեր

  • Ակնարկ. Իտլիպը եւ ռուսական արգելակները
    Ակնարկ. Իտլիպը եւ ռուսական արգելակները

    Սուրիական բանակի ռազմավարական նշանակութիւն ունեցող տեղաշարժերը ոչ միայն գետնի վրայ իրավիճակային փոփոխութիւն յառաջացուցած են, այլ նաեւ զգալիօրէն փոխած խաղին կանոնները: Սուրիական զինեալ ուժերը տարածքներ կը մաքրազտեն ահաբեկիչ տարրերէ եւ կը ձգտին Իտլիպի ամբողջական ազատագրումին: Դամասկոս-Հալէպ մայրուղիի թէ Հալէպի օդակայանի վերահսկումով սուրիական պաշտօնական բանակը տիրական ներկայութիւն կը վերահաստատէ այդ շրջանի կարեւորագոյն կէտերուն վրայ:

  • Նշմար. Բարացուցական խօսք եւ անհեթեթ փորձ
    Նշմար. Բարացուցական խօսք եւ անհեթեթ փորձ

    Իտլիպի մէջ Թուրքիա-Ռուսիա լարուածութիւնը կը գտնուի բարձր մակարդակի վրայ: Դէպքերը կը զարգանան արագօրէն եւ ի վնաս թրքական կողմին: Թուրքիոյ պաշտպանութեան նախարարի «Իտլիպի մէջ հարցը կրնայ լուծուիլ, եթէ Ռուսիան մէկ կողմ կանգնի» անհեթեթ խօսքը լաւագոյնս կ՛արտայայտէ թրքական կողմին անճրկութիւնն ու յուսահատութիւնը, սակայն ասիկա այդ մասին միակ վկայութիւնը չէ, այլ գոյութիւն ունին այդ իրողութիւնը հաստատող նոյնքան խօսուն այլ օրինակներ:

  • Էրդողանն ակնկալում է մարտի 5-ին Պուտինի, Մերկէլի եւ Մակրոնի հետ քննարկել իրավիճակը Իդլիբում
    Էրդողանն ակնկալում է մարտի 5-ին Պուտինի, Մերկէլի եւ Մակրոնի հետ քննարկել իրավիճակը Իդլիբում

    Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ակնկալում է մարտի 5-ին իր գործընկերներ Վլադիմիր Պուտինի, Անգելլա Մերկէլի եւ Էմանուէլ Մակրոնի հետ քննարկել իրավիճակը Իդլիբի շրջանում:

  • Հալէպի օդանաւակայանը վերագործարկւում է. ինչ ակնկալիքներ ունի հայկական համայնքը
    Հալէպի օդանաւակայանը վերագործարկւում է. ինչ ակնկալիքներ ունի հայկական համայնքը

    Սիրիայում ռազմական գործողութիւններով պայմանաւորւած տեւական ժամանակ դադարից յետոյ վերագործարկւում է Հալէպի օդանաւակայանը: Այսօր՝ փետրւարի 19-ին, նախատեսւած է առաջին թռիչքը Դամասկոս-Հալէպ ուղղութեամբ: Սիրիայի խորհրդարանի հայ պատգամաւոր Ժիրայր Ռէիսեանն «Արմէնպրես»-ի հետ զրոյցում նշեց, որ հասարակութիւնը մեծ ցնծութեամբ ընդունեց այդ լուրը:

  • Երեսփոխան Բագրատունի շնորհակալական նամակ յղեց Սուրիոյ խորհրդարանի նախագահին
    Երեսփոխան Բագրատունի շնորհակալական նամակ յղեց Սուրիոյ խորհրդարանի նախագահին

    ՀՅԴ Լիբանանի Կեդրոնական կոմիտէի ներկայացուցիչ, երեսփոխան Յակոբ Բագրատունի երէկ Հայկական երեսփոխանական պլոքին, անձամբ իր ու իր ներկայացուցած ժողովրդային զանգուածին անունով շնորհակալական նամակ մը յղեց Սուրիոյ խորհրդարանի նախագահին եւ խորհրդարանին` Օսմանեան կայսրութեան կողմէ գործուած Հայոց Ցեղասպանութիւնը ճանչնալու եւ դատապարտելու իր պատմական որոշումին առիթով:

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։