Հա

Քաղաքական

13/10/2019 - 16:30

Կ. Խանլարեան. «Միջազգային հանրութիւնը պէտք է հակազդի»

Իրանի Իսլ. խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր դոկտ. Կարէն Խանլարեանը պատասխանելով Սիրիայի հիւսիսային տարածքներ ներխուժած Թուրքիայի բանակի զինեալ գործողութիւնների կապակցութեամբ, իրանական խոշոր ԶԼՄ-ներից «ՖԱՐՍ»-ի հարցերին, դատապարտել է երեւոյթը եւ թուրքական կողմի գործողութիւնները վերագրել է այդ երկրի ծաւալապաշտական նկրտումների էութեանը եւ կարեւորել, որ խնդիրը վերլուծելու համար պէտք է յիշել մինչ այդ Սիրիայի դէմ կատարած Թուրքիայի ոտնձգութիւններն ու ներխուժումը, որոնք ուշադրութեան են արժանի մի քանի տեսանկիւններից.

«ԱԼԻՔ» - Իրանի Իսլ. խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր դոկտ. Կարէն Խանլարեանը պատասխանելով Սիրիայի հիւսիսային տարածքներ ներխուժած Թուրքիայի բանակի զինեալ գործողութիւնների կապակցութեամբ, իրանական խոշոր ԶԼՄ-ներից «ՖԱՐՍ»-ի հարցերին, դատապարտել է երեւոյթը եւ թուրքական կողմի գործողութիւնները վերագրել է այդ երկրի ծաւալապաշտական նկրտումների էութեանը եւ կարեւորել, որ խնդիրը վերլուծելու համար պէտք է յիշել մինչ այդ Սիրիայի դէմ կատարած Թուրքիայի ոտնձգութիւններն ու ներխուժումը, որոնք ուշադրութեան են արժանի մի քանի տեսանկիւններից.

Առաջին՝ Սիրիայի տարածքային ամբողջականութեան դէմ ոտնձգութեան եւ միջազգային օրէնքների կտրուկ խախտման փաստի առումով, ինչի կապակցութեամբ հարկ է նշել, որ Թուրքիան ճանաչւած է, որպէս նմանօրինակ խախտումների համբաւով երկիր, ինչի կապակցութեամբ կարելի է նշել (մօտ անցեալում) Թուրքիայի կողմից իրականացւած յարձակումները Իրաքի (էղլիմի), Սիրիայի, ինչպէս նաեւ Կիպրոսի հողային ամբողջականութեան դէմ նախադէպերը:

Երկրորդ՝ Սիրիայի ներքին գործերին միջամտելու փորձ, ինչը բխում է հէնց Թուրքիայի փանօսմանականութեանը ձգտող քաղաքականութեան նկրտումներից: Նոյն կապակցութեամբ պէտք է արձանագրել, որ այսօրւայ Թուրքիան փորձում է իրեն տեսնելու ժամանակին օսմանական տիրոյթում յայտնւած միւս երկրների սեփականատիրոջ դերում: Նոյն ուղղութեամբ է, որ Թուրքիան իր ահաբեկչական խմբաւորումներով, ինչպիսին են ԴԱԷՇ-ը, կամ «Ալնասրէ»-ի ջոկատները, փորձում է Մերձաւոր Արեւելքի ու տարածաշրջանի անվտանգութիւնը վտանգելով իրավիճակն իր օգտին անկայուն դարձնել:

Երրորդ՝ Մարդու Իրաւանց բացայայտ չարաշահման հերթական փորձ, որով Թուրքիան, իբր յանուն անվտանգութեան հաստատման, եւ ահաբեկչութեան դէմ պայքարի՝ զինեալ գործողութիւններով ու ռմբակոծութիւններով փորձում է ֆիզիկապէս ոչնչացնել տարածաշրջանի բնակելի տարածքներն ու խաղաղ քաղաքացիներով բնակեցւած քաղաքները, ինչի հետեւանքով իրականացւած սպանդի զոհ է գնում հէնց խաղաղ բնակչութիւնը, ինչը Թուրքիայի դէպքում՝ նոր երեւոյթ չէ: Այս պետութիւնը, որն ունի գործադրած ցեղասպանութիւնների ու մարդկութեան դէմ յանցագործութիւնների բազմափորձ էութիւն, այսօր եւս նոյն քայլի դիմելով փորձում է լուծում տալ իր առջեւ ծառացած քաղաքական-անվտանգութեան խնդիրներին:

Նշւած բոլոր փաստերի հիման վրայ միջազգային հանրութիւնը պէտք է հակազդի Թուրքիայի տարածաշրջանային գործընկերների ճնշումներին, ինչպիսին Միացեալ Նահանգների նախագահն է, եւ խստիւ դատապարտելով, միջոցներ ձեռնարկի Թուրքիայի այսօրինակ ոտնձգութիւններին վերջ տալու համար:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։