Հա

Քաղաքական

14/10/2019 - 13:00

Վարդան Ոսկանեան. «Սիրիայի շուրջ դէպքերը զարգանում են կայծակնային արագութեամբ»

Իրանագէտ Վարդան Ոսկանեանը չի բացառում, որ Սիրիայի քրդաբնակ շրջանների ու իշխանութիւնների միջեւ ձեռքբերւած համաձայնութեանը կարող է միանալ նաեւ Իրանը։

«alikonline.ir» - Իրանագէտ Վարդան Ոսկանեանը չի բացառում, որ Սիրիայի քրդաբնակ շրջանների ու իշխանութիւնների միջեւ ձեռքբերւած համաձայնութեանը կարող է միանալ նաեւ Իրանը։

Նա ֆէյսբուքեան էջում գրում է.

«Քրդական լրատւական աղբիւրները տարածել են Սիրիայի հիւսիսի քրդաբնակ շրջանների «Ինքնավար վարչակարգի» պաշտօնական յայտարարութիւնն առ այն, որ կայացել է համաձայնութիւն այս կառոյցի եւ Սիրիայի իշխանութիւնների միջեւ։

Այլ խօսքերով, Սիրիայի հիւսիսի քրդական ուժերը եւ պաշտօնական Դամասկոսը պայմանաւորւել են, որպէսզի սիրիական բանակը մուտք գործի «Ինքնավար վարչակարգի» ենթակայութեան տակ գտնւող տարածք եւ վերահսկողութիւն հաստատի թուրք-սիրիական սահմանի այս հատւածի ողջ երկայնքով մէկ՝ օգնելու «Սիրիայի ժողովրդավար ուժեր» անւանումով յայտնի հիմնականում քրդական զօրաջոկատներին դիմագրաւել թուրքական ներխուժմանը։

Ուշագրաւ է, որ յայտարարութեան մէջ խօսք է գնում նաեւ մինչ այժմ Թուրքիայի եւ նրան ենթակայ զինեալների կողմից Սիրիայում բռնազաւթւած այլ տարածքների՝ այդ թւում նաեւ Աֆրինի, համատեղ ուժերով ազատագրման մասին։

Դէ, ինչ՝ դէպքերը զարգանում են կայծակնային արագութեամբ, եւ կարծում եմ՝ դեռ բազմաթիւ անակնկալներ են սպասւում Թուրքիային, որովհետեւ ակնյայտ է, որ սիրիացի քրդերի եւ պաշտօնական Դամասկոսի այս կարեւոր համաձայնութիւնը սատարելու են սիրիական թատերաբեմի երկու հզօր դերակատարներ՝ Ռուսաստանը եւ Իրանը»։

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։