Հա

Քաղաքական

15/10/2019 - 09:10

Թուրքիայի ԶՈՒ-ի գործողութիւնների հետեւանքով առնւազն 11 երեխայ է զոհւել

Սիրիայի հիւսիս-արեւելքեան շրջաններում ընթացող մարտերի ժամանակ առնւազն 4 երեխայ է զոհւել, 9-ը՝ վիրաւորւել: Ինչպէս տեղեկացնում է Deutsche Welle-ն՝ այդ մասին ասւած է Ժնեւում ՄԱԿ-ի Unicef-ի Մանկական հիմնադրամի գործադիր տնօրէն Հենրիէտտա Ֆորի հրապարակած յայտարարութեան մէջ:

«alikonline.ir» - Սիրիայի հիւսիս-արեւելքեան շրջաններում ընթացող մարտերի ժամանակ առնւազն 4 երեխայ է զոհւել, 9-ը՝ վիրաւորւել: Ինչպէս տեղեկացնում է Deutsche Welle-ն՝ այդ մասին ասւած է Ժնեւում ՄԱԿ-ի Unicef-ի Մանկական հիմնադրամի գործադիր տնօրէն Հենրիէտտա Ֆորի հրապարակած յայտարարութեան մէջ:

«Unicef-ը հաստատում է, որ Սիրիայի հիւսիս-արեւելքում առնւազն 4 երեխայ է զոհւել, ի9-ը՝ վիրաւորւել: Ըստ տեղեկութիւնների, Թուրքիայում սպանւել է 7 երեխայ»,- նշել է Ֆորը: ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի գնահատականներով՝ մարտերի սկսւելուց ի վեր մօտ 70 հազար երեխայ տեղահանւել է:

Ըստ Ֆորի՝ հոկտեմբերի 9-ին սկսւած թուրքական ԶՈՒ-ի ռազմական գործողութիւնների ընթացքում յարձակման է ենթարկւել 3 հիւանդանոց եւ 1 դպրոց: Նա տեղեկացրել է, որ հումանիտար օգնութիւն կարող է անհրաժեշտ լինի առնւազն 170 հազար երեխայի:

Նա կոչ է արել հակամարտութեան բոլոր կողմերին եւ նրանց, ովքեր կարող են ազդել կողմերի վրայ՝ պաշտպանել երեխաներին եւ քաղաքացիական ենթակառուցւածքները:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։