Հա

Քաղաքական

15/10/2019 - 10:20

Մակրոնը Թրամփի հետ հեռախօսազրոյց է ունեցել

Թուրքիան անյապաղ պէտք է դադարեցնի Սիրիայի հիւսիս-արեւելքում ռազմական գործողութիւնները:

«alikonline.ir» - Թուրքիան անյապաղ պէտք է դադարեցնի Սիրիայի հիւսիս-արեւելքում ռազմական գործողութիւնները: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 15-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հեռախօսազրոյցի ժամանակ շեշտել է Ֆրանսիայի նախագահ Էմանուէլ Մակրոնը: Ասւած է Ելիսէյեան պալատի տարածած հաղորդագրութեան մէջ:

Հաղորդագորութեան համաձայն՝ Ֆրանսիայի նախագահ Էմանուէլ Մակրոնն անդրադառնալով Թուրքիայի ԶՈՒ-ի Սիրիայի հիւսիս-արեւելեան շրջաններում ծաւալած ռազմական գործողութեանն, իր մտահոգութիւնն է յայտնել այդ երկրի տարածքում ռազմական էսկալացիայի հետեւանքով ԴԱԷՇ-ի եւ այլ ահաբեկչական խմբաւորումների հնարաւոր ակտիւացման մասին:

Հեռախօսազրոյցի ժամանակ երկու կողմերը համաձայնւել են համագործակցել հիմնախնդրի լուծման նպատակով:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։