Հա

Քաղաքական

15/10/2019 - 10:10

Թուրքիան մտադիր է վերանայել յարաբերութիւնները ԵՄ-ի հետ իր դէմ նախատեսւած պատժամիջոցների պատճառով

Անկարան դատապարտել է ԵՄ երկրների ԱԳ նախարարների որոշումը Կիպրոսի մօտ իրականացւող հորատման աշխատանքների առնչութեամբ եւ մտադիր է դրա հետ կապւած վերանայել յարաբերութիւնները ԵՄ-ի հետ մի շարք ոլորտներում:

«alikonline.ir» - Անկարան դատապարտել է ԵՄ երկրների ԱԳ նախարարների որոշումը Կիպրոսի մօտ իրականացւող հորատման աշխատանքների առնչութեամբ եւ մտադիր է դրա հետ կապւած վերանայել յարաբերութիւնները ԵՄ-ի հետ մի շարք ոլորտներում: Ինչպէս փոխանցում է Ռիա Նովստին-ն, այս մասին ասւում է Թուրքիայի ԱԳՆ հաղորդագրութեան մէջ: Հաղորդում է Tert.am-ը:

Աւելի վաղ Կիպրոսի կառավարութիւնը դատապարտել էր Թուրքիայի՝ տնտեսական գօտու սահմաններում՝ ծովում, հորատման նոր աշխատանքներ իրականացնելու մտադրութիւնը:

ԵՄ երկրների ԱԳ նախարարները հրահանգել են Թուրքիայի դէմ պատժամիջոցներ սահմանելու առաջարկ նախապատրաստել՝ պայմանաւորւած Կիպրոսի մօտ նախատեսւած հորատման աշխատանքներով: Նիստի աւարտին ընդունւած յայտարարութեամբ ԵՄ ներկայացուցիչները նաեւ կոչ են անում անյապաղ ջանքեր գործադրել ՄԱԿ-ի Անվտանգութեան խորհրդում՝ Սիրիայի հիւսիսում թուրքական ռազմարշաւի վերջ դնելու համար:

Անկարան ԵՄ-ին մեղադրել է կիպրոսցի թուրքերի շահերն անտեսելու մէջ՝ սպառնալով վերանայել համագործակցութիւնը ԵՄ-ի հետ: 

Յիշեցնենք, որ աւելի վաղ ԵՄ դիւանագիտութեան ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին յայտարարել էր, որ Թուրքիայի ռազմարշաւը Սիրիայում անմիջական սպառնալիք է պարունակում ԵՄ անվտանգութեան համար:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։