Հա

Քաղաքական

15/10/2019 - 13:40

«Անկարան ուզում է քաղաքական լուրջ դերակատարում ունենալ Սիրիայի հիւսիսում». արաբագէտ

Թուրքիան ցանկանում է Սիրիայի հիւսիսում ձեւաւորել ռազմավարական նշանակութեան պատնէշ, որը փաստացի բաժանելու է Սիրիայի եւ Թուրքիայի քրդերին։

«alikonline.ir» - Թուրքիան ցանկանում է Սիրիայի հիւսիսում ձեւաւորել ռազմավարական նշանակութեան պատնէշ, որը փաստացի բաժանելու է Սիրիայի եւ Թուրքիայի քրդերին։

Արաբագէտ Արմէն Պետրոսեանը Sputnik Արմենիայի հետ զրոյցում իր դիտարկումներն է ներկայացրել՝ կապւած թուրքական ներխուժման հետեւանքով Սիրիայի հիւիսում ստեղծւած իրավիճակի հետ։ Ըստ արաբագէտի` իրավիճակը Սիրիայի հիւսիսում էլ աւելի է սրւել, քանի որ բացի թուրք-քրդական բախումներից, ռազմական գործողութիւններին սկսել են խառնւել նաեւ սիրիական կառավարական զօրքերը։

«Ներկայում ռազմական գործողութիւնները որոշակիօրէն անկանխատեսելի են, ինչը սպասելի էր, քանի որ ե՛ւ շրջանն է բաւականին կարեւոր բոլոր դերակատարների համար, ե՛ւ աստիճանաբար աւելանում է խաղացողների թիւը, որոնք հետաքրքրւած են Սիրիայի հիւսիսով»,- ասում է արաբագէտ Արմէն Պետրոսեանը։

Ըստ արաբագէտի, Անկարան ռազմական գործողութիւններով մի քանի նպատակ է հետապնդում։

«Թուրքիայի նպատակներից առաջինն այն է, որ ցանկանում է Սիրիայի հիւսիսում ձեւաւորել ռազմավարական նշանակութեան պատնէշ, որը փաստացի բաժանելու է Սիրիայի եւ Թուրքիայի քրդերին»,- նշում է Պետրոսեանը։

Նրա խօսքով, անվտանգութեան այն գօտին, որը ենթադրաբար ստեղծւելու է, բնակեցւելու է Թուրքիայում ապաստանած մօտ 2 միլիոն սիրիացի փախստականներով, եւ դրանով իսկ բնական պատնէշ է ստեղծւելու քուրդ ժողովուրդների երկու հատւածների միջեւ։

«Անկարայի յաջորդ նպատակն է տնտեսական ու քաղաքական լուրջ դերակատարում ունենալ ազդեցութեան գօտու վերածւող Սիրիայի հիւսիսում, որի վրայ մշտապէս եղել է Թուրքիայի բոլոր իշխանութիւնների ուշադրութիւնը»,- ընդգծում է Արմէն Պետրոսյեանը։

Յիշեցնենք` սիրիական բանակի ստորաբաժանումները մտել են երկրի հիւսիս-արեւելքում գտնւող Հասակէ նահանգի Թել Թամր գիւղ, հաղորդում է սիրիական Sana պետական լրատւական գործակալութիւնը։ Աւելի վաղ էլ սիրիական բանակը մտել էր Ռաքա նահանգի Տաբկա քաղաք, որը նախկինում վերահսկել են քրդերը, այդ մասին հաղորդել էր «ՌԻԱ Նովոստի»-ն` յղում անելով al-Mayadeen լիբանանեան հեռուստաալիքին։

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։