Հա

Քաղաքական

16/10/2019 - 08:50

«Եթէ չկանգնեցնեք Թուրքիային Սիրիայում, կը կրկնւի 1915-ի Հայոց Ցեղասպանութիւնը». Օսման Բայդեմիր

Թուրքիայի քրդական «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցութեան նախկին պատգամաւոր, Դիարբեքիրի նախկին քաղաքապետ Օսման Բայդեմիրը խիստ է արձագանքել Սիրիա ներխուժելու Թուրքիայի քայլերին։

«alikonline.ir» - Թուրքիայի քրդական «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցութեան նախկին պատգամաւոր, Դիարբեքիրի նախկին քաղաքապետ Օսման Բայդեմիրը խիստ է արձագանքել Սիրիա ներխուժելու Թուրքիայի քայլերին։ Գրում է News.am-ը՝ թուրքական Sabah-ին յղումով:

Օսման Բայդեմիրը յայտարարել  է, որ եթէ չկանգնեցնեն Թուրքիային Սիրիայում, ապա պատմութիւնը կը կրկնւի եւ 1915-ի Հայոց Ցեղասպանութիւնը կը կրկնւի քրդերի հետ։

Օսման Բայդեմիրի այս խօսքերի հետ կապւած արդէն նրա դէմ Թուրքիայում հայց է ներկայացւել։

Նշենք, որ Օսման Բայդեմիրը նախկինում այցելել է Հայաստան եւ ծաղիկներ դրել Հայոց Ցեղասպանութեան յուշահամալիրում:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։